- Աջակցություն արտակարգ իրավիճակներում
- Քաղաքացիական կացության ակտեր
Ուշադրություն. ԱՄՆ պետքարտուղարությունը ստորև ներկայացվող ցուցակներում ընդգրկված անձանց ու ընկերությունների մասնագիտական կարողությունների ու համբավի կամ մատուցած ծառայությունների որակի վերաբերյալ որևէ պատասխանատվություն չի կրում: Ցուցակում նրանց ներառումը որևէ կերպ չի ենթադրում երաշխավորում Պետքարտուղարության կամ ԱՄՆ կառավարության կողմից: Անուններն ու անվանումները ներկայացված են այբբենական կարգով և դրանց հերթականությունը որևէ նշանակություն չունի: Ցուցակում ներկայացված տեղեկությունները ներկայացվում են տեղի ծառայություններ մատուցողների կողմից. Պետքարտուղարությունն այդ տեղեկատվության վերաբերյալ երաշխիք չի ապահովում:
Ծննդյան, մահվան և ամուսնության վկայականների վավերացված պատճենները ձեռք բերելու համար ԱՄՆ քաղաքացիները կարող են դիմել ԱՄՆ-ում քաղաքացիական կացության ակտերի ծառայություններին (Vital Statistics): Մանրամասն տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարելի է ձեռք բերել քաղաքացիական կացության գրառումների մասին փաստաթղթեր, կարող եք ստանալ` այցելելով գրեթե բոլոր նահանգային և տեղական իշխանությունների ինտերնետային կայքերը: Պետական, նահանգային և տեղական իշխանությունների ինտերնետային կայքերը կարող եք մուտք գործել http://www.travel.state.gov կայքի միջոցով:
ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ-ում տրված քաղաքացիական կացության վկայականներ կամ այլ պետական փաստաթղթեր ապոստիլ չի անում և չի վավերացնում: Ապոստիլ կնիքները կարելի է ստանալ այն նահանգի կողմից, որտեղ տրվել են տվյալ փաստաթղթերը: