Հաշվի առնելով COVID-19-ի շուրջ ստեղծված իրավիճակը` ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժինը ս․ թ․ մարտի 23-ից անցնում է սպասարկման արտակարգ ռեժիմի։
Մինչ ԱՄՆ քաղաքացիների սպասրկման բաժինը շարունակում է գործունեությունը արտակարգ ռեժիմով, 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ մենք կվերսկսենք առցանց հերթագրումները:
ԱՄՆ քաղաքացիների ծառայությունների բաժնի բոլոր այցելուները պետք է նախօրոք հերթագրեն իրենց այցելության օրը առցանց/օնլայն եղանակով: Խնդրում ենք հերթագրել Ձեր այցելության օրը այստեղ:
Նախկինում նշանակված հանդիպումները կպահպանվեն:
Հետևելով կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարության` բոլոր հանրային վայրերում պարտադիր դիմակ կրելու պահանջին՝ սույն թվականի մայիսի 25-ից հյուպատոսական ծառայություն ստանալու նպատակով ԱՄՆ դեսպանատուն մուտք գործող անձինք, անկախ այդ ծառայության տեսակից, պարտավորվում են կրել դիմակ։ Առանց դիմակի ներկայացող անձանց չի թույլատրվի մուտք գործել ԱՄՆ դեսպանատուն, և նրանք ստիպված կլինեն նոր պայմանավորվածություն ձեռք բերել:
Հյուպատոսական բաժինը գտնվում է ք. Երևան 0082, Ամերիկյան պող. 1 հասցեում՝ Իսակովի պողոտայի անմիջական հարևանությամբ: ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժնի հետ կարող եք կապ հաստատել՝ գրելով acsyerevan@state.govհասցեին: Մեր տեղական հեռախոսահամարն է (+37410) 49-45-85, ֆաքսի համարը՝ (+37410) 46-47-37:
Անձնագրային դիմում
Անձնագրի համար դիմելիս պետք է ներկայացնել հետևյալը.
- Դիմողին տրված վերջին անձնագիրը.
- Գողացած կամ կորցրած անձնագրի դեպքում, դիմողը պետք է ներկայացնի այդ մասին ոստիկանությանը ներկայացված հայտարարության պատճենը, ինչպես նաև լրացնի հայտարարություն անձնագիրը գողանալու կամ կորցնելու մասին (DS-64) (PDF 767 KB).
- Անձնագրի համար առաջին անգամ դիմելու դեպքում մենք պահանջվում է ներկայացնել ԱՄՆ քաղաքացիության ապացույց` ամերիկյան ծննդյան վկայականի կամ հպատակագրման վկայականի բնօրինակը.
- Երկու հատ 5×5 սմ լուսանկար անձնագրի համար, որի վրա պարզ երևում է դիմում ներկայացնողի դեմքը` բաց գույնի ֆոնի վրա.
- Համապատասխան վճարը` ներքևում թվարկվածներից: Գումարը պետք է կանխիկ վճարել հյուպատոսական բաժնում.
- 145 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ չափահասության առաջին անձնագրի համար (16 տարեկան և բարձր) և այն դեպքերի համար, երբ անձնագիրը գողացել են կամ կորել է.
- 110 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ չափահաս անձի անձնագրի նորացման համար.
- 115 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ 16 տարեկանից ցածր երեխաների համար.
- Առաջին անգամ անձնագիր ստանալու, ինչպես նաև գողացած կամ կորցրած անձնագրերի դեպքում մենք պահանջում ենք անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ: Փաստաթղթի մեջ պետք է պարզ երևա անձնագրի համար դիմող անձի դեմքը և լրիվ անունը: Դա կարող է լինել վարորդական իրավունքի բնօրինակը կամ այլ նկարով փաստաթուղթ.
- Լրացված անձնագրի դիմումի ձևը`
- Դիմող անձի հերթագրման օրը և ժամը հաստատող թերթիկը:
Եթե դիմողն անչափահաս է
Հավելյալ պահանջներ 16 տարի չլրացած անձանց դեպքում.
- 16 տարին չլրացած ԱՄՆ քաղաքացի երեխային անձնագիր տրամադրելու համար պահանջվում է երկու ծնողների համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ ստորագրող ծնողն հանդիսանում է երեխայի միակ խնամակալը: Միակ խնամակալ հանդիսացող ծնողը պետք է ներկայացնի դատական վճռի բնօրինակը, որով իրեն վերապահվել է երեխայի նկատմամբ խնամակալությունը և այլ փաստաթղթեր, որոնք փաստում են միայնակ ծնող լինելու հանգամանքը:
- Դիմումին առնչվող հարցերով Հյուպատոսական ծառայություն այցելելիս 16 տարին չլրացած երեխան պետք է ներկայանա ծնողների ուղեկցությամբ, ընդ որում, նրանք պետք է իրենց հետ ունենան անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք հավաստում են տվյալ երեխայի ծնող լինելու հանգամանքը: Եթե ծնողներից մեկն անկարող է գալ, ապա պետք է լրացնել հայտարարություն համաձայնության կամ հատուկ հանգամանքների վերաբերյալ (DS-3053) (PDF 42 KB) չներկայացող ծնողի համար և/կամ DS-5525 (PDF 41 KB) ներկայացող ծնողի համար):
- 16 տարին չլրացած երեխաները պետք է ներկայացնեն լուսանկարներ, որոնցում կերևա, թե ինչպես են նրանք փոխվել անձնագրի նախորդ դիմումին հաջորդած ժամանակահատվածում (այս լուսանկարները վերադարձվում են դիմողին):