Լուսանկարը Ձեր դիմումի կարևոր մասերից մեկն է: Ձեր գործի անհարկի ձգձգումից խուսափելու համար ստորև ծանոթացեք լուսանկարին առաջադրվող պահանջներին.
ԱՄՆ անձնագրային բաժինն է որոշում արդյոք լուսանկարը համապատասխանում է բոլոր պահանջներին: Խորհուրդ ենք տալիս օգտվել պրոֆեսիոնալ լուսանկարչական ծառայություններից:
Նշում.
Լուսանկարը պետք է լինի 5×5 սմ չափի, բաց գույնի ֆոնի վրա, առանց որևէ ստվերի:
ԱՄՆ անձնագրի համար դիմելիս պատք է ներկայացնեք 1 լուսանկար: Ներկայացվող լուսանկարը պետք է լինի՝
- Գունավոր
- Տպված որակյալ թղթի վրա
- 5×5 սմ չափի
- Գլխի դիրքը համապատասխանի պահանջներին (25-35մմ)
- Նկարված վերջին 6 ամիսների ընթացքում
- Պարզ սպիտակ ֆոնի վրա
- Պատկերված դիմողի դեմքն ամբողջությամբ:
- Դեմքի չեզոք արտահայտությամբ
- Ամենօրյա հագուստով
- Չեն ընդունվում որևէ տեսակի համազգեստով (զինվորական, ոստիկանական և այլն) լուսանկարներ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է կրոնական նկատառումներով
- Լուսանկարում դիմողի մազերը կամ մազագիծը չպետք է փակված լինեն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է կրոնական նկատառումներով:
- Լուսանկարում ականջակալների և նմանատիպ այլ սարքերի առկայությունը անընդունելի է
- Սովորաբար կրվող ակնոցը, լսողական կամ նմանատիպ այլ սարքերը թույլատրվում են
- Մուգ կամ արևային ակնոցներ կամ դեմքը փակող այլ առարկաներ պարունակող լուսանկարները չեն ընդունվում, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց առկայությունը կապված է բուժում ստանալու հետ, (հնարավոր է պահանջվի ներկայացնել բժշկական տեղեկանք)
- Եթե կրում եք ակնոց, ապա լուսանկարում չպիտի լինի փայլ ապակիների վրա:
Նկարների օրինակներ (http://www.travel.state.gov/passport/pptphotoreq/photoexamples/photoexamples_5300.html) բաժնում բերված են ընդունելի և անընդունելի լուսանկարների օրինակներ:
Ցածրորակ, այլ լուսանկարից, վարորդական իրավունքից կամ այլ փաստաթղթերից վերատպված նկարները չեն ընդունվում: