Երևանի ԱՄՆ դեսպանատունը սոցիալական ապահովության հարցերի հետ կապված հայցերի դիտարկման իրավասություն չունի: Դաշնային կենսաթոշակների ու նպաստների հետ կապված հայցերի դիտարկման հարցերով զբաղվում է Դաշնային կենսաթոշակների ու նպաստների տարածաշրջանային բաժինը, որը գտնվում է Աթենքում (Հունաստան), էլ. փոստ fbu.athens@ssa.gov հեռ.՝ +30 2107202426: Երևանում ԱՄՆ դեսպանատան ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժինը միայն շատ սահմանափակ տեղեկություններ կարող է ապահովել դաշնային կենսաթոշակների ու նպաստների վերաբերյալ:
Էլ. փոստով Դաշնային կենսաթոշակների ու նպաստների տարածաշրջանային բաժնի հետ կապ հաստատելիս չմոռանաք նշել ձեր անուն-ազգանունն ամբողջությամբ, հեռախոսահամարը, հասցեն ու սոցիալական ապահովության համարանիշի վերջին չորս նիշերը:
Մինչ դիմելը նախ ծանոթացեք հաճախակի տրվող հարցերի պատասխաններին, տես՝ ստորև.
Հաճախակի տրվող հարցեր
- Ինչո՞վ է զբաղվում Սոցիալական ապահովության վարչությունը:
Սոցիալական ապահովության վարչության գործառույթների համար մուտք գործեք այստեղ: - Ինչպես դիմել սոցիալական ապահովության նոր համարանիշ կամ քարտ ստանալու կամ դրանք փոխարինելու համար:
Սոցիալական ապահովության նոր համարանիշ կամ քարտ ստանալու կամ դրանք փոխարինելու վերաբերյալ ամբողջական տեղեկատվության համար մուտք գործեք այստեղ: - Որտե՞ղ կարող եմ գտնել սոցիալական ապահովության անհրաժեշտ ձևաթղթերը:
Սոցիալական ապահովության ձևաթղթերի համար մուտք գործեք այստեղ: - Որտեղի՞ց կարող եմ բացել սոցիալական ապահովության իմ քաղվածքը:
Սոցիալական ապահովության ձեր քաղվածքի համար մուտք գործեք այստեղ:
Այլ օգտակար հղումներ Սոցիալական ապահովության վարչությունից
Կենսաթոշակի հաշվիչ. պլանավորեք ձեր կենսաթոշակը
Ինչպես կարող են օգնել միջազգային պայմանագրերը
Անձնական եկամտահարկ
Սոցվճարներ
Ներկայացուցիչ վճարող
Կենսաթոշակային քաղվածքներ
Ոչ ապահովագրական ստաժի բացառման դրույթ կամ Windfall Elimination Provision
Սոցիալական ապահովության համաձայնագրեր
Միջազգային պայմանագրեր
Օտարերկրյա հաշիվների հարկման համապատասխանության ակտ (FATCA)
FATCA-ի համաձայն, որը գործողության մեջ է մտել 2014թ. հունիսի 30-ից, բոլոր օտարերկրյա ֆինանսական հաստատությունները պետք է հետևեն այս համաձայնագրին, որը թույլ է տալիս ֆինանսական տեղեկատվության փոխանակում ԱՄՆ գանձապետարանի հետ և երաշխավորում, որ ԱՄՆ կառավարությունն ունենա ամբողջական տեղեկատվություն օտարերկրյա հաշիվներում առկա ամերիկյան ակտիվների մասին: Օտարերկրյա ֆինանսական հարստությունները բանկային հաշիվ բացող կամ ունեցող քաղաքացիներից կխնդրեն հաստատել, որ ծանոթ են FATCA-ի պահանջներին և նրանց նույնականացման նպատակով կխնդրեն տրամադրել հարկ վճարողի նույնականացման համարը կամ սոցիալական ապահովության համարանիշը:
Սոցիալական ապահովության համարանիշի դիմում ներկայացնելու համար ընդհանուր տեղեկություններ կարող եք գտնել www.ssa.gov/ssnumber էջում, կամ էլ կարող եք դիմել մոտակա ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանին:
Եթե ցանկանում եք ավելին իմանալ FATCA-ի մասին, ապա այցելեք www.irs.gov/Businesses/Corporations/Foreign-Account-Tax-Compliance-Act-FATCA էջը:
Սոցիալական ապահովության վարչությունը հայտնում է, որ 2016թ. կենսաթոշակների ավելացում չի լինի:
Սոցիալական ապահովության վարչության հանձնակատարի պաշտոնակատար Քերոլին Վ. Քոլվինը հայտարարել է, որ 2016թ. չի լինի կենսապահովման ծախսերով պայմանավորված ճշգրտում-հավելում (COLA): Սոցիալական ապահովության ակտի համաձայն սոցիալական ապահովության ու հավելյալ սոցիալական ապահովության եկամտի ներքո վճարվող կենսաթոշակները (SSI) ավտոմատ ավելացվում են, երբ գրանցվում է սպառողական գների ինդեքսի բարձրացում քաղաքային վարձու աշխատողների ու գրասենյակային աշխատողների համար (CPI-W): Աշխատանքային վիճակագրության բյուրոյի որոշմամբ սպառողական գների ինդեքսի ավելացում չկա: Գործող օրենքի համաձայն 2016թ. չի կարող լինել ճշգրտում պայմանավորված կենսապահովման ծախսերով:
2016թ. հունվարին չեն կատարվի նաև մյուս ճշգրտումները, որոնք սովորաբար կատարվում են ըստ ազգային միջին աշխատավարձի ինդեքսի: 2016թ.Մեդիքեյրի հետ կապված փոփոխությունների մասին տեղեկությունները հասանելի դառնալուն պես կկարողանաք գտնել այստեղ: