Վետերանները արտերկրում գտնվելով կարող են դիմել կենսաթոշակների ու նպաստների համար առցանց իրենց տնային համակարգչով: Վետերանների առցանց դիմումների ծրագիրը (VONAPP) պահանջում է, որ ձեր համակարգչում տեղակայված լինի չորս կոնկրետ ինտերնետ դիտարկիչներից մեկը և համակարգիչն ունենա առնվազն 128-բիթ գաղտնագրման կարողություն: Եթե այս պահին չունեք պահանջվող դիտարկիչներից մեկը, ապա կարող եք ներբեռնել Veterans Benefits կայքից: Այդ կայքում ձեզ նաև կհուշեն արդյոք անհրաժեշտ է գաղտնագրման ծրագրային ապահովում գործածել և հարկ եղած դեպքում կապահովեն ներբեռնման անվճար հղում: Նկատի ունեցեք, որ գաղտնագրման տարբերակը որոշ երկրներում կարող է չգործել: Այն վայրերում, որտեղ VONAPP-ը չի գործում, ձեզ կարող են օգնել մոտակա դեսպանատանը կամ հյուպատոսարանում: