ԱՄՆ պետքարտուղարությունը պատրաստ է աջակցել ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր արտերկրում գտնվելու ընթացքում հայտնվում են հանցագործություններից տուժածի կարգավիճակում: Մեր օգնությունը երկու ուղով է ընթանում.
- Արտերկրում – հյուպատոսական պաշտոնյաները, գործակալները և անձնակազմը աշխատում են հանցագործություններից տուժածների հետ և օգնում նրանց տեղի ոստիկանության ու բժշկական հաստատությունների հետ կապված հարցերում.
- ԱՄՆ-ում – Մեր Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների աջակցության կենտրոնը կապ է պահպանում ԱՄՆ-ում գտնվող ընտանիքի անդամների հետ և օգնում տուժողի համար ապահովել ԱՄՆ-ում առկա միջոցներ, եթե հնարավոր է:
Եթե դուք օտար երկրում կատարված հանցանքից տուժել եք, ապա.
- Կապ հաստատեք մոտակա ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսարանի հետ.
- Հյուպատոսական պաշտոնյաները արտակարգ ու անհետաձգելի իրավիճակների հետ կապված հարցերով հասանելի են շաբաթվա բոլոր օրերին և շուրջօրյա.
- Այստեղ կան տեղեկություններ արտերկրի ԱՄՆ դեսպանատաների ու հյուպատոսարանների վերաբերյալ, տվյալներ կարող գտնել նաև Առանձին երկրի մասին տեղեկություններում.
- ԱՄՆ պետքարտուղարության հետ կապ հաստատելու համար զանգեք 1-888-407-4747 (ԱՄՆ-ից և Կանադայից) կամ(202) 501-4444 (արտերկրից) հեռախոսահամարներով.
- Կապ հաստատեք տեղական ոստիկանության հետ, հայտնեք միջադեպի մասին և ստացեք անմիջական օգնություն: Խնդրեք ոստիկանությանը տրամադրել հայտարարություն ներկայացնելու հաշվետվության պատճենը:
Հյուպատոսական աջակցություն հանցագործություններից տուժած ԱՄՆ քաղաքացիներին
Երբ ԱՄՆ քաղաքացին դառնում է արտերկրում կատարված հանցանքի տուժող, նա կարող է կրել ֆիզիկական, զգայական և ֆինանսական վնասներ: Նրա համար ամեն ինչ կարող է ավելի դժվար լինել, քանի որ գտնվում է անծանոթ միջավայրում, կարող է չտիրապետել լեզվին կամ ծանոթ չլինել սովորույթներին: Հյուպատոսական պաշտոնյաները, հյուպատոսական գործակալները և նրանց տեղացի աշխատակիցները ծանոթ են տեղի կառավարման մարմիններին ու առկա ռեսուրսներին:
Մենք կարող ենք օգնել հետևյալ հարցերում.
- Փոխարինել գողացված անձնագիրը,
- Կապ հաստատել ընտանիքի, ընկերների ու գործատուների հետ,
- Ապահովել համապատասխան բուժօգնություն,
- Կարգավորել անհետաձգելի խնդիրները, որ ի հայտ են գալիս հանցանքի հետևանքով,
- Պարզաբանումներ ներկայացնել տեղի քրեական արդարադատության համակարգի մասին,
- Ստանալ տեղեկություններ ձեր գործի վերաբերյալ,
- Կապ ապահովել տուժողներին օգնելու համար առկա ռեսուրսներ ունեցող կառույցների հետ տեղում և ԱՄՆ-ում,
- Ստանալ տեղեկություններ տուժողների փոխհատուցման տեղի ու ԱՄՆ-ի ծրագրերի մասին,
- Տրամադրել անգլերենին տիրապետող տեղացի փաստաբանների տվյալներ:
Մենք չենք կարող.
- Հանցանքի քննություն իրականացնել,
- Իրավական խորհրդատվություն ապահովել կամ ներկայացնել ձեզ դատարանում,
- Հանդես գալ որպես պաշտոնական թարգմանիչ,
- Վճարել ձեր իրավական, բժշկական ու այլ ծախսերը:
Ռեսուրսներ և տեղեկություններ հանցագործություններից տուժածների համար ԱՄՆ վերադառնալուց հետո
ԱՄՆ որոշ քաղաքներ ու համայնքներ ունեն ծրագրեր, օգնելու այն բնակիչներին, ովքեր տուժել են հանցավորությունից արտերկրում, մասնավորապես՝
- Բռնաբարության ճգնաժամի հաղթահարման ծրագրեր,
- Կացարան ու խորհրդատվություն ծեծված կանանց համար,
- Բարոյական աջակցության խմբեր, որոնք օգնում են սպանվածների ընտանիքի անդամներին ու ընկերներին հաղթահարել կորստյան վիշտը,
- Ախտորոշման ու բուժման ծրագրեր բռնությունների ենթարկված երեխաների համար,
- Աջակցություն հարբած մեքենա վարելու հետևանքով տեղի ունեցած վթարներից տուժածներին:
ԱՄՆ բոլոր նահանգներում կա տուժողների փոխհատուցման ծրագիր, սակայն միայն մի քանի նահանգում են ապահովում դրամային միջոցների հատկացում այն բնակիչներին, ովքեր տուժել են բռնությամբ ուղեկված հանցանքներից արտերկրում: Փոխհատուցման ծրագրերի մեծ մասի դեպքում պահանջվում է, որ տուժողը դեպքի ժամանակ ներկայացրած լինի հաղորդում և դրա պատճենը ներկայացնի իր հայտին կից: Ծրագրերի շրջանակում ապահովվում է ֆինանսական աջակցություն, որն ուղղվում է հետևյալ նպատակներին.
- Բժշկական ծախսեր և խորհրդատվություն,
- Թաղման կամ հուղարկավորության ծախսեր,
- Կորսված եկամտի կամ աջակցության փոխհատուցում,
- Աճյունը հայրենի երկիր վերադարձնելու հետ կապված ծախսեր:
Ամեն մի նահանգի փոխհատուցման ծրագրերի և դրանցից օգտվելու համար հայտ ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ կարող եք գտնել Հանցագործություններից տուժածների փոխհատուցման խորհուրդների ազգային ասոցիացիայի կայքում:
Տեղեկություններ տուժողների աջակցության ծրագրերի մասին
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ պետքարտուղարությունը որևէ պատասխանատվություն չի կրում ստորև թվարկվող կազմակերպությունների մասնագիտական կարողությունների կամ բարեխղճության վերաբերյալ: Այստեղ նրանց վերաբերյալ տեղեկությունների ներկայացումը չի նշանակում, որ ԱՄՆ պետքարտուղարությունը երաշխավորում է նրանց կամ ուղղորդում դեպի այս կառույցներ:
Սեռական բռնություններ
- RAINN (Rape, Abuse and Incest National Network) (Բռնաբարության, բռնությունների ու արյունապղծության դեմ պայքարի ազգային ցանց) – ունեն շաբաթվա բոլոր օրերին շուրջօրյա աշխատող թեժ գիծ 1-800-656-HOPE (4673), որի միջոցով ապահովվում է սեռական բռնությունների հետ կապված խորհրդատվություն ու ուղղորդում: RAINN-ը նաև ունի թեժ գիծ, որը կայքի միջոցով ուղիղ ռեժիմում անանունության պայմանով ճգնաժամային օգնություն է ապահովում սեռական բռնություններից տուժածների, նրանց ընտանիքի անդամների և ընկերների համար: Առցանց գործող թեժ գիծն անվճար է և հասանելի է շուրջօրյա և շաբաթվա բոլոր օրերին:
- U.S. Department of Justice Office on Violence Against Women (ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Կանանց դեմ բռնությունների հարցերով գրասենյակ) –Տեղեկություններ է ապահովում սեռական բռնությունների դեպքում աջակցություն ապահովող տեղական կազմակերպությունների դաշինքների վերաբերյալ:
- International Directory of Domestic Violence Agencies (Ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով զբաղվող կառույցների միջազգային տեղեկագիր) – Գլոբալ տեղեկատվություն բռնությունների հետ կապված թեժ գծերի, կացարանների, ապաստարանների, ճգնաժամային կենտրոնների, կանանց կազմակերպությունների վերաբերյալ, ինչպես նաև ընտանեկան բռնության վերաբերյալ տեղեկատվություն ավելի քան 90 լեզուներով:
- Նկատի ունեցեք, որ կազմակերպություններն ու կառույցները, որ ներառված են այս տեղեկագրում ԱՄՆ պետքարտուղարության կամ որևէ այլ դաշնային մարմնի կողմից ստուգում կամ գնահատում չեն անցել:
Ընտանեկան բռնություն.
- National Domestic Violence Hotline (Ընտանեկան բռնության հարցերով ազգային թեժ գիծ) – շուրջօրյա և շաբաթվա բոլոր օրերին ապահովվող խորհրդատվություն ու ուղղորդում 1-800-799-SAFE (7233) անվճար հեռախոսահամարով.
- U.S. Department of Justice Office on Violence Against Women (ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Կանանց դեմ բռնությունների հարցերով գրասենյակ) –Տեղեկություններ է ապահովում սեռական բռնությունների դեպքում աջակցություն ապահովող տեղական կազմակերպությունների դաշինքների վերաբերյալ:
- National Coalition Against Domestic Violence (Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային դաշինք) – Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային դաշինքը ապահովում է կացարան ու ապահով ապրելու վայր, հանրային իրազեկում և խորհրդատվություն: Նաև իրականացնում են ընտանեկան բռնության զոհերին աջակցող նահանգային ու միջազգային կազմակերպությունների ցուցակագրում: Հեռ.՝ 303-839-1852
- International Directory of Domestic Violence Agencies (Ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով զբաղվող կառույցների միջազգային տեղեկագիր) – Գլոբալ տեղեկատվություն բռնությունների հետ կապված թեժ գծերի, կացարանների, ապաստարանների, ճգնաժամային կենտրոնների, կանանց կազմակերպությունների վերաբերյալ, ինչպես նաև ընտանեկան բռնության վերաբերյալ տեղեկատվություն ավելի քան 90 լեզուներով:
- Նկատի ունեցեք, որ կազմակերպություններն ու կառույցները, որ ներառված են այս տեղեկագրում ԱՄՆ պետքարտուղարության կամ որևէ այլ դաշնային մարմնի կողմից ստուգում կամ գնահատում չեն անցել:
Սպանության զոհերի ընտանիքի անդամների ու ընկերների համար
- POMC, Inc. (National Organization of Parents of Murdered Children) (Սպանված երեխաների ծնողների ազգային կազմակերպություն) – խորհրդատվություն ու ուղղորդումներ ապահովող թեժ գիծ՝ 1-888-818-POMC երկուշաբթի-ուրբաթ օրերին Արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 9:00-17:00:
Հարբած մեքենա վարելու հետևանքով տեղի ունեցած վթարներից տուժածների ու ընտանիքի անդամների համար
- Mothers Against Drunk Driving (MADD)(Մայրերն ընդդեմ խմած վիճակում մեքենա վարելու) – տեղեկություններ տուժողների ու ընտանիքի անդամների համար տեղում առկա ռեսուրսների մասին
Ընդհանուր աջակցություն տուժողներին/զոհերին
- U.S. Department of Justice Office for Victims of Crime (ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հանցագործություններից տուժածների հարցերով գրասենյակ) – տեղեկություններ ԱՄՆ բոլոր համայնքներում առկա ոչ հրատապ ծառայությունների մասին:
- National Crime Victim Center (Հանցագործություններից տուժածների ազգային կենտրոն) – տեղեկություններ հանցագործություններից տուժածների համար հանցագործության հետևանքների, ապահով պլանավորման, օրինական իրավունքների, քաղաքացիական իրավական հնարավորությունների և աջակցության տեղական ծրագրերի ու ուղղորդման մասին:
- National Organization for Victim Assistance (NOVA)(Տուժողների/զոհերի աջակցության ազգային կազմակերպություն) – գործարկում է անվճար թեժ գիծ՝ 1-800-TRY-NOVA երկուշաբթի-ուրբաթ օրերին Արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 9:00-17:00՝ տրամադրելով տեղեկություններ ու ուղղորդելով դեպի տուժողների աջակցման ծրագրեր:
Արտերկրում առկա ռեսուրսներ
- Victim Assistance On-line (Առցանց աջակցություն տուժողներին) – տեղեկություններ մոտ 20 երկրներում գործող տուժողների/զոհերի աջակցության ծրագրերի մասին:
- International Directory of Domestic Violence Agencies (Ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով զբաղվող կառույցների միջազգային տեղեկագիր) – Գլոբալ տեղեկատվություն բռնությունների հետ կապված թեժ գծերի, կացարանների, ապաստարանների, ճգնաժամային կենտրոնների, կանանց կազմակերպությունների վերաբերյալ, ինչպես նաև ընտանեկան բռնության վերաբերյալ տեղեկատվություն ավելի քան 90 լեզուներով:
- Նկատի ունեցեք, որ կազմակերպություններն ու կառույցները, որ ներառված են այս տեղեկագրում ԱՄՆ պետքարտուղարության կամ որևէ այլ դաշնային մարմնի կողմից ստուգում կամ գնահատում չեն անցել: