ԱՄՆ քաղաքացիների ծառայությունների բաժնի բոլոր այցելուները պետք է նախօրոք հերթագրեն իրենց այցելության օրը առցանց/օնլայն եղանակով: Խնդրում ենք հերթագրել Ձեր այցելության օրը այստեղ:
Քվեարկողի գրանցում
Եթե Դուք ԱՄՆ քաղաքացի եք և ԱՄՆ-ն լքելուց առաջ չեք գրանցվել քվեարկելու համար, ապա հյուպատոսական բաժնում լրացնելով բացակայողի քվեաթերթիկը կարող եք գրանցվել պետական, նահանգային և տեղական ընտրություններին մասնակցելու համար: Այս ծառայությունը իրականացվում է երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 14:00-17:00:
Հավելյալ տեղեկությունների և բացակայողի քվեաթերթիկի դիմումը ձեռք բերելու համար կարող եք այցելել նաև Պետական քվեարկության օժանդակության ծրագրի կայքը. http://www.fvap.gov/.