ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը վերանորոգեց Խարբերդի մանկատունը

ribbon cutting
Մայոր Ջոն Ֆրիլը ԱՄՆ դեսպանատան ռազամական համագործակցության գրասենյակից, համայնքի ղեկավարների հետ մասնակցում է վերանորոգված Խարբերդի մանկատան բացմանը

Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Ջոն Ֆրիլը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի,  Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի և համայնքի այլ ներկայացուցիչների հետ միասին ներկա գտնվեցին Խարբերդի մասնագիտացված մանկատան վերանորոգման ավարտին նվիրված բացման հանդիսավոր արարողությանը:

ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ Մարդասիրական աջակցության այս նախագծի շրջանակներում կապիտալ վերանորոգվել է մանկատան մասնաշենքերից մեկը: Վերանորոգվել են պատերը, հատակը, փոխվել են դռներն ու պատուհանները, էլեկտրական լարերը և ջրամատակարարման համակարգը: ԱՄՆ Ցամաքային ուժերի ինժեներական կորպուսը իրականացրեց նախագծի վերահսկողությունը՝ սկսած պայմանագրի կնքելու հետ կապված բանակցություններից մինչև իրականացված աշխատանքների որակի վերահսկում: Վերանորոգման աշխատանքները իրականացվել են հայաստանյան CESCO շինարարական ընկերության կողմից:

Նոր Խարբերդում գտնվող այս մանկատանը այսօր ապրում է 238 հատուկ խնամքի կարիք ունեցող երեխա: Այս երեխաների համար նախատեսված ուսուցման գործընթացը իրականացվում է հատուկ ուսումնական ծրագրի միջոցով, որը իր մեջ ներառում է նկարչություն, կար ու ձևի դասեր, երաժշտություն, ներկայացումներ, սպորտային միջոցառումներ և երկրագործության դասընթացներ: Վերանորոգված սենյակները կբարելավեն երեխաների կեցությունը, ինչպես նաև երեխաների և նրանց խնամքով զբաղվող մասնագետների համար անհրաժեշտ բոլոր սանիտարահիգիենիկ պայմանները: