ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է 2016թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների վիճակախաղի գրանցման շրջանի մեկնարկի մասին

man speaking into microphone
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է 2016թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների վիճակախաղի գրանցման շրջանի մեկնարկի մասին

Երևան, Հայաստան — ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ մեկնարկել է 2016թ. համար խաղարկվող ներգաղթային վիզաների (արտոնագրերի) վիճակախաղի մասնակիցների գրանցման գործընթացը:  2016թ. վիճակախաղի մասնակցության հայտերը պետք է ներկայացվեն  էլեկտրոնային տարբերակով՝ 2014թ. հոկտեմբերի 1-ից, չորեքշաբթի (արևելյան ամառային ժամանակով 12։00-ից (Գրիվնիչ -4)) մինչև  երկուշաբթի, 2014թ. նոյեմբերի 3-ը (արևելյան  ստանդարտ ժամանակով 12:00 (Գրիվնիչ -5)): Մասնակցության հայտը լրացնելու համար  պետք է այցելել  http://www.dvlottery.state.gov կայքը վերը նշված գրանցման ժամկետներում և լրացնել օնլայն/առցանց մասնակցության հայտ: Թղթային կրիչներով հայտեր չեն ընդունվում: Մասնակիցներին խորհուրդ ենք տալիս գրանցումը չթողնել վերջին շաբաթվան: Մեծ պահանջարկը կարող է անդրադառնալ կայքի աշխատանքի վրա: Նոյեմբերի 3-ից հետո հայտեր այլևս չեն ընդունվի:

Ամենամյա այս ծրագրին մասնակցելու և վիզա ստանալու հնարավորություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պարզ ու հստակ չափանիշների: Ընտրությունը կատարվում է վիճակախաղի միջոցով, որի ժամանակ համակարգիչը պատահական ընտրանքի միջոցով որոշում է շահողներին, ովքեր իրավունք են ստանում ներգաղթային վիզայի հայտ ներկայացնել: Խաղարկային այս ծրագրով պահանջվում է, որ հիմնական դիմողն ունենա միջնակարգ (ավագ դպրոցի) կամ համարժեք կրթություն կամ երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ ըստ ԱՄՆ օրենքների: Մասնակիցները կարող են առցանց հայտը լրացնել անձամբ կամ մեկ այլ անձ կարող է դա անել նրանց համար: Անկախ այն հանգամանքից, թե մասնակիցը անձամբ է ներկայացրել մասնակցության հայտը, թե ընկերոջ, ազգականի, խորհրդատուի կամ որևէ այլ անձի օգնությամբ, տվյալ անձի անունով  կարող է ներկայացնել միայն մեկ հայտ: Բացի այդ, տրամադրված տվյալների ճշգրտության ու պատասխանատվության համար պատասխանատու է միմիայն մասնակիցը: Այս վիզաները բաշխվում են վեց աշխարհագրական տարածքներում, սակայն գերակշիռ մասը տրվում է այն երկրներին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Իսկ այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարիների ընթացքում ներգաղթած անձանց թիվը գերազանցում է 50.000-ը, իրավունք չունեն մասնակցել այս ծրագրին: Ոչ մի երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին:

Օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավասու է միայն մեկ մասնակցության հայտ ներկայացնել գրանցման ամենամյա փուլում: Պետքարտուղարությունը կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս բացահայտել կրկնվող հայտերը: Մեկից ավելի հայտերի դեպքում մասնակիցը զրկվում է վիճակահանությանը մասնակցելու իրավունքից: