ԱՄՆ դեսպանատունը շնորհավորում է Հայաստանին և ամերիկյան Կոնտուր Գլոբալ ընկերությանը

men shaking hands
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Կոնտուր Գլոբալ ընկերության փոխնախագահ Գերի Լեվեզլին ստորագրում են համաձայնագիրը

ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման վերաբերյալ համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության ու ամերիկյան Կոնտուր Գլոբալ  ընկերության միջև: 180 միլիոն ԱՄՆ դոլարի այս ներդրումը երբևէ կատարված ամենախոշոր ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի էներգետիկ ոլորտում: Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը ներառում է երեք հիդրոէլեկտրակայան, որոնք ունեն մինչև 405 ՄՎ էլեկտրականություն արտադրելու հզորություն (Որոտան գետի վրա, Հայաստանի հարավում): Այն Հայաստանի և Կովկասի ամենախոշոր ու ամենաճկուն էլեկտրակայաններից է: Համաձայնագիրը ստորագրվեց այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի և Կոնտուր Գլոբալ ընկերության փոխնախագահ, Արևելյան և ԱՊՀ երկրների գծով գործադիր տնօրեն Գերի Լեվեզլիի կողմից: Ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Ըստ համաձայնագրի Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադը, որը Կոնտուր Գլոբալ ընկերության ուղղակի ու ամբողջական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկությունն է, հոսանքի ձեռք բերման երկարաժամկետ համաձայնագրով կապահովի էլեկտրականություն Հայաստանի բաշխիչ ցանցի համար: Այն  նաև առաջիկա 6 տարիների ընթացքում 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում  կկատարի ուղղված համալիրի արդիականացմանը, գործունեության, անվտանգության, հուսալիության և արտադրողականության բարելավմանը: Կոնտուր Գլոբալն ակնկալում է, որ բացի համալիրի տեխնիկական անձնակազմի 150 երկարաժամկետ աշխատատեղերից,  150 աշխատատեղեր էլ առաջիկայում կստեղծվեն արդիականացման համար: