ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախ է գործակցել Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպության հետ մի ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանի պատանիների հետ սոցիալական ներառման ու հաշմանդամության հետ կապված հարցերի շուրջ երկխոսության ծավալումն է: Մեր «Կյանքը լի է հրաշքներով» ծրագիրը կառուցվում է Նյույորքյան մի բեստսելերի շուրջ. մի հուզիչ ու մտորումների տեղիք տվող գիրք, որ վերնագրված է «Հրաշքը» և պատմում է խիստ արտահայտված դիմային արատներով ունեցող մի տղայի ու դպրոցում նրա ունեցած դժվարությունների մասին:
Գիրքը թարգմանվել է հայերեն և շուտով կներկայացվի Հայաստանի տարբեր բնակավայրերի 50 ավագ դպրոցներում: Փետրվարի 5-6-ին ծրագիրն իրականացնող Փրոջեքթ Հարմոնի կազմակերպությունը, որը գրքի հիման վրա մշակել է դասապլաններ, Երևանում կանցկացնի երկօրյա ուսումնական դասընթաց մասնակից ուսուցիչների համար: Ծրագրի հետագա փուլերում, մասնավորապես՝ գարնանը ԱՄՆ դեսպանությունը կանցկացնի նկարչական մրցույթ, որտեղ մասնակիցները կներկայացնեն գրքից ստացած իրենց տպավորությունները, ապա կանցկացվի պատանեկան համաժողով սոցիալական ներառման թեմայով:
Եթե ցանկանում եք ընթերցել «Հրաշքը», ապա արդեն փետրվարի վերջին դուք կկարողանաք Apple iBookstore-ից կամ Google Play-ից անվճար ներբեռնել գրքի հայերեն տարբերակը: