ԱՄՆ դեսպանատունը լրացուցիչ վիզայի հարցազրույցներ անցկացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 15-ը (շաբաթ) սահմանում է աշխատանքային օր

ՀՀ քաղաքացիների՝ Միացյալ Նահանգներ ամառային ուղևորության բարձր պահանջարկը բավարարելու համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 15-ը (շաբաթ) սահմանում է աշխատանքային օր`լրացուցիչ հարցազրույցներ անցկացնելու ու դիմումներ քննության առնելու նպատակով: Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ ներգաղթային այլ տեսակի վիզաների դիմումատուներին օգտվել այս լրացուցիչ հնարավորությունից՝ տվյալ օրվա համար ձեռք բերելով հարցազրույցի պայմանավորվածություն կամ փոխելով նշանակված հարցազրույցի օրը՝ այցելեով http://am.usembassy.gov/visas/