ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Dasaran»-ի հարթակում մեկնարկում է «Ես գիտեմ. բանակ և իրավագիտություն» կրթական խաղը

group of people
ԱՄՆ դեսպանության աջակցությամբ «Dasaran»-ի հարթակում մեկնարկում է «Ես գիտեմ. բանակ և իրավագիտություն» կրթական խաղը

ԱՄՆ դեսպանությունը սիրով հայտնում է, որ արդեն հասանելի է «Dasaran» կրթական ծրագրի հետ գործակցության արդյունքում մշակված «Ես գիտեմ. բանակ և իրավագիտություն» կրթական խաղը: Մշակման աշխատանքները ֆինանսավորվել են ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակում: Խաղը նախատեսված է հանրակրթական դպրոցի աշակերտների ու բոլոր հետաքրքրված քաղաքացիների համար: Այն բոլորին հնարավորություն կընձեռի ավելի լավ հասկանալ իրենց սահմանադրական իրավունքները, քրեական օրենսդրությունը ու բանակում գործող իրավական կանոնակարգերը: Խաղը համապարփակ և համակողմանի գիտելիքներ կհաղորդի աշակերտին մարդու իրավունքների մասին առհասարակ և, մասնավորապես, ՀՀ իրավական դաշտի վերաբերյալ: Թիվ 56 հանրակրթական դպրոցում խաղի մեկնարկման արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Ես գիտեմ. բանակ և իրավագիտություն» կրթական խաղը նոր համալրում է ՀՀ քաղաքացիների իրավունքների ճանաչմանն ուղղված ավանդական ու այլընտրանքային կրթական ռեսուրսների շարքում, իսկ ապագա զորակոչիկների համար խաղն ապահովում է գիտելիքներ բանակում իրենց իրավունքների պաշտպանության համար:

Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագիրն իրականացվում է ԱՄՆ դեսպանության կողմից՝ աջակցելու ժողովրդավարական նախաձեռնություններին Հայաստանում: