Կեղծ ահազանգ ԱՄՆ դեսպանատանը տեղադրված ռումբի վերաբերյալ

Այսօր կեսօրին, մոտավորապես ժամը 12:50-ին, Հայաստանի ոստիկանությունը ԱՄՆ դեսպանատանը տեղեկացրեց, որ զանգ է ստացվել առ այն որ ԱՄՆ դեսպանատանը ռումբ կա տեղադրված: Հայաստանի ոստիկանությունը, ԱԱԾ-ն և Արտակարգ իրավիճակների ծառայությունը արագ ժամանեցին դեսպանատուն, համոզվելու որ այն վտանգված չէ: Ոստիկանության հետ համակարգված աշխատանքներից պարզվեց, որ ահազանգը կեղծ էր: Մենք շնորհակալություն ենք հայտնում հայկական իշխանություններին արագ և արդյունավետ արձագանքելու համար և շարունակում ենք մեր սերտ համագործակցությունը: