Աղետի Փաթեթի փոխանցում Հայաստանի ԱԻՆ

men inspecting packages
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զննում են աղետի փաթեթի պարունակությունը

Մարտի 21-ին ԱՄՆ Կառավարության կողմից Հայաստանի Արտակարգ Իրավիճակների Նախարարությանը փոխանցվեց բնական և մարդածին աղետներին արձագանքելու համար նախատեսված Աղետի Փաթեթը: Փոխանցումը իրականացվեց Քաունթերփարթ Ինթերնեշնլ Ինկ.-ի կողմից, և միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանում Արտակարգ Իրավիճակների Նախարարությունում: Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, Եվրոպայում և Եվրասիայում Հումանիտար Ծրագրերի Գրասենյակի Տնօրեն Ջերալդ Օբերնդորֆերը և ՀՀ-ում Արտակարգ Իրավիճակների Նախարար Արմեն Երիցյանը մասնակցեցին միջոցառմանը:

Աղետի Փաթեթը իր մեջ ներառում է քնապարկեր, անկողնային պարագաներ, կոշկեղեն, բժշկական պարագաներ, սարքավորումներ, հանդերձանք և դաշտային պարագաներ, մոտ  520,000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

Քաունթերփարթի Համայնքային և Մարդասիրական Օգնության Ծրագիրը (ՀՄՕԾ) ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից 2001 թ-ից ի վեր: ՀՄՕԾ-ը  հումանիտար օգնության բաշխման արագ արձագանքման ծրագիր է, որը օգնում է հասարակության խոցելի խմբերին: Ծրագրի շրջանակներում, Քաունթերփարթը  խոցելի խմբերին է տրամադրում  հագուստեղեն, կոշկեղեն, բշժկական պարագաներ, սարքավորումներ և կահույք, ինչպես նաև հիգենիկ և դպրոցական պարագաներ և այլն:

2001 թվականից մինչ օրս Քաունթերփարթի Համայնքային և Մարդասիրական Օգնության Ծրագիրը ներկրել է ավելի քան 30 մլն. դոլար արժողությամբ հումանիտար օգնություն բեռներ, որոնք էլ 500 գործընկեր կազմակերպությունների միջոցով բաշխվել են մոտ 2 միլիոն կարիքավոր բնակչությանը:


Քաունթերփարթ Ինթերնեշնլը գլոբալ զարգացման կազմակերպություն է, որը համագործակցում է տեղական կազմակերպությունների հետ՝ կառուցելու համար կայուն համայնքներ: Ավելի քան 50 տարի Քաունթերփարթը աշխատում է համագործակցելով կարիքավոր համայնքների հետ, արձագանքելով տնտեսական զարգացման, սննդի, առողջության,, մարդասիրական օգնության և քաղաքացիական հասարակության հզորացմանը առնչվող խնդիրներին: Ավելին՝ www.counterpart.org. կայքում: