Սեպտեմբերի 12-ից փոխվում Է ԱՄՆ մուտքի որոշ արտոնագրերի միջնորդավճարի չափը

Ս.թ. սեպտեմբերի 12-ից ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների)միջնորդավճարրի չափը կփոփոխվի: Խնդրում ենք նկատել, որ այցելուների (բիզնես , զբոսաշրջային, բժշկական), ուսանողական և փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չեն ենթարկվի: Հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար:

Ստորև ներկայացված են արտոնագրերի այն տեսակները, որոնց վրա այս փոփոխությունը կանդրադառնա.

Ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի համար գանձվող միջնորդավճարներ

Արտոնագրի տեսակ

միջնորդավճարի նախկին չափը

միջնորդավճարի նոր չափը

Պայմանագրային հիմունքներով ներդրողների և առևտրով զբաղվողների համար նախատեսված արտոնագրեր (E)

$270

$205

Հարսնացուների/փեսացուների արտոնագրեր  (K)

$240

$265

Սահմանահատման քարտեր (մինչև 15 տարեկանների համար)

$15

$16

Ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներ

Արտոնագրի տեսակ

միջնորդավճարի նախկին չափը

միջնորդավճարի նոր չափը

Ազգականի և ընտանիքի անմիջական անդամի դիմումներ

$230

$325

Աշխատանքային միջնորդագրերի վրա հիմնված  դիմումներ

$405

$345

Հատուկ ներգաղթային արտոնագրի դիմողներ (բացառությամբ բազմազանության արտոնագրի դիմողների)

$220

$205

Վերադարձող մշտական բնակչի կարգավիճակի սահմանում

$275

$180

Երկու տարվա բնակության պահանջի վերացման դիմում

$215

$120

Աջակցության երաշխավորագրի վերանայում (միայն այն դեպքում, երբ աջակցության երաշխավորագիրը վերանայվում է ԱՄՆ-ում)

$88

$120

ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող և վարչական գործընթացի հետ կապված ծառայություններ

Ծառայության տեսակ

միջնորդավճարի նախկին չափը

միջնորդավճարի նոր չափը

ԱՄՆ քաղաքացիությունից պաշտոնական հրաժարման վարչական գործընթաց

$450

$2,350

Օգտագործված հյուպատոսական ժամանակի վճար (աշխատանքային ժամերից հետո կամ գրասենյակից դուրս մատուցած ծառայության համար)

$231

$135

Մուտքի արտոնագրի բոլոր դիմորդները դիմումի միջնորդավճարը պետք է վճարեն ըստ վճարման օրվա գործող դրույքաչափի: Բացառություն են կազմում մուտքի ներգաղթային արտոնագրերի դիմումների ներքին վճարներըՎիզաների ազգային կենտրոնում (ՎԱԿ), որոնց դեպքում կիրառվում է հաշվի ներկայացման օրվա դրությամբ գործող միջնորդավչարը:

Այն միջնորդավճարները, որոնց դրույքաչափերը նվազելու են, փոխհատուցման ենթակա չեն: Եթե դուք վճարումը կատարել եք մինչև 2014թ-ի սեպտեմբերի 12-ը, , և այդ միջնորդավճարը նվազել է, ապա մենք չենք կարող իրականացնել փոխհատուցում:

Ոչ-ներգաղթային արտոնագրերի բարձրացված միջնորդավճարների  պարագայում մուտքի արտոնագրի արդեն իսկ կատարված վճարումները կընդունվի նորացված միջնորդավճարները ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում:

Միջնորդավճարի փոփոխման մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով հյուպատոսական հարցերով գրասենյակի travel.state.gov կամ ԱՄՆ դեսպանության կայքէջերը.