ԱՄՆ Պետքարտուղարության և պաշտպանության դեպարտամենտի համատեղ հայտարարությունը Աֆղանստանի վերաբերյալ

DoS Seal
Հաշվի առնելով անվտանգության հետ կապված վատթարացող իրավիճակը՝ մենք աջակցում ենք ու աշխատում անվտանգ պայմաններում ապահովել օտարերկրացիների ու երկրից հեռանալ ցանկացող աֆղանստանցիների անվնաս ու կազմակերպված մեկնումը և կոչ ենք անում կողմերին հարգանք հանդես բերել ու նպաստել այս քայլերին։ Աֆղանստանում իշխանական լծակներին տիրապետող բոլոր անձինք պարտավորություն ունեն ու պատասխանատու են մարդկանց կյանքի ու ունեցվածքի պաշտպանության և ուղղակիորեն անվտանգության ու հասարակական կարգի վերականգնման համար։
Մեկնել ցանկացող աֆղանստանցիները և օտարերկրացինեըը պետք է հնարավորություն ունենան այդպես վարվել․ ճանապարհները, օդանավակայանները և սահմանային անցակետերը պետք է բաց լինեն ու պետք է հանգստություն պահպանվի։
Աֆղան ժողովուրդը արժանի է ապրել ապահով, անվտանգ ու արժանապատիվ կյանքով։ Մենք՝ միջազգային հանրությունում պատրաստ ենք աջակցել նրանց։