
2014 թ. հունիսի 17-ին ԱՄՆ ՄԶԳ հարկային բարեփոխումների ծրագիրը ՀՀ ֆինանսների նախարարության հետ միասին կազմակերպել էր միջազգային համաժողով հարկային օրենսգրքի մշակման վերաբերյալ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության առանցքային ներկայացուցիչներ, դոնորներ, բիզնես միջավայրի ներկայացուցիչներ, գիտական շրջանակներից, անկախ հետազոտողներ և քաղաքացիական հասարակությունից՝ Հայաստանում հարկային օրենսգրքի ներդրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները քննարկելու նպատակով: Միջոցառման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հարկային բարեփոխումների ծրագրի փորձագետները ներկայացրին բարեփոխումների ծրագրման և իրականացման լավագույն միջազգային փորձը, քննարկեցին դրա մարտահրավերները և քաղած դասերը: Հայաստանի սահմանակից Վրաստանի ներկայացուցիչը ներկայացրեց Հարկային օրենսգրքի մշակման իրենց անձնական փորձը, որն էլ, ի վերջո, հաջողությամբ ընդունվել էր:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց բարեփոխման ներդրման և իրականացման կառավարության տեսլականը: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը քննարկեց բարեփոխման անհրաժեշտությունը և Օրենսգրքի մշակման համապատասխան քայլերը: Համաժողովի ժամանակ առանձնակի ուշադրության արժանացավ նաև մասնավոր և պետական մասնավոր հատվածների միջև երկխոսությունը: Միջոցառման ողջ ընթացքում մեծապես կարևորվեց մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության մասնակցությունը բարեփոխումների գործընթացին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն ընդգծեց Օրենսգրքի մշակման և ներդրման կարևորագույն նշանակությունը, որը հարկային և բիզնես միջավայրերն առավել բարենպաստ կդարձնի:
# # #
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հարկային բարեփոխումների ծրագիրը (ՀԲԾ) քառամյա ծրագիր է, որը միտված է օժանդակելու Հայաստանում բիզնեսի մրցունակության բարելավմանը՝ ծրագրի կողմից նախատեսվող գործողությունների միջոցով, որոնց նպատակն է բարձրացնել հարկային օրինապահությունը՝ միաժամանակ նվազեցնելով հարկային բեռն անհատների և բիզնեսների համար: ՀԲԾ-ն օժանդակում է ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ միջազգային չափանիշներին և լավագույն գործելակերպին համապատասխան հարկային արդյունավետ քաղաքականություն մշակելու նպատակով: Ծրագիրն աջակցում է նախարարությանը՝ օրենքների վարչարարություն իրականացնելու և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառելու հարցերում: Սերտորեն համագործակցելով ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ՝ ծրագիրը բարելավում է հարկային քաղաքականության և վարչարարության խնդիրների շուրջ փոխգործակցությունն ու քննարկումները՝ պետական-մասնավոր երկխոսության (ՊՄԵ) միջոցով: