Վիզաներ

Խաղարկային վիզաների 2023թ ծրագրով հատկացվող վիզաները սպառվել են

Գրին քարտի կամ խաղարկային վիզաների ծրագրով Միացյալ Նահանգներ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին հնարավորություն է տրվում մասնակցել խաղարկությանը, ստանալ ներգաղթային վիզայի համար դիմելու հնարավորություն և տարեկան տրամադրվում է 55000 ներգաղթային վիզա։  1990թ ի վեր գործող այս ծրագիրը շարունակաբար նպաստել է Միացյալ Նահանգներում բազմազանության խթանմանն ու պահպանմանը։ 2023թ սեպտեմբերի 6-ի դրությամբ ԱՄՆ պետքարտուղարությունն արդեն իսկ հատկացրել է  Խաղարկային վիզաների 2023թ ծրագրով նախատեսված ներգաղթային վիզաների նախատեսված ողջ քանակությունը։ Հասկանում ենք, որ սա հիասթափության պատճառ կարող է դառնալ Խաղարկային վիզաների 2023թ ծրագրի այն շահողների համար, որոնք դեռ վիզա չեն ստացել։ Խաղարկային վիզաների DV-2025 ծրագրով խաղարկության մասնակիցների գրանցումն այս տարի կսկսվի հոկտեմբերի սկզբին, և բոլոր հետաքրքրված և մասնակցության իրավասու ունեցող անձանց քաջալերում ենք մասնակցել խաղարկությանը։ Ինչպես նշված էր Խաղարկային վիզաների 2023թ ծրագրի հրահանգներում, այս ծրագրով ամբողջ աշխարհում հատկացվող վիզաների առավելագույն քանակությունը 55000 է։  Խաղարկությունում շահելը դեռևս վիզայի ստացման երաշխիք չէ, այլ պարզապես հնարավորություն ներգաղթային վիզայի դիմում ներկայացնելու համար։ Քանի որ հավանական էոր ընտրված առաջին 55.000-ի մեջ կարող են լինել մարդիկորոնք որակավորված չեն լինի, կամ էլ ոմանք կարող են ընտրվելուց հետո վիզայի դիմումներ չներկայացնելուստի ընտրվում է 55.000 հոգուց ավել մարդապահովելու առավելագույն թվով վիզաների տրամադրումը տվյալ տարվա համար։ ԱՄՆ պետքարտուղարությունը, կարևորելով խաղարկային վիզաների ծրագրով ներգրաղթողների ունեցած էական ներդրումները մեր համայնքներում, պատրաստ է շարունակել իր գործուն ջանքերն այս ծրագրով վիզաների տրամադրման ուղղությամբ։  

Ժամանում

Հորդորում ենք այցելուներին ժամանել նշանակված ժամից 15 րոպե շուտ։ Երբեմն մենք չենք կարող ընդունել ավելի քան 15 րոպե ուշացումով ժամանած այցելուներին։
Դեսպանատան շրջակայքում վիզայի համար դիմողների համար կայանատեղի չկա, ըստ այդմ, խնդրում ենք այցը պլանավորել համապատասխանաբար: Վիզայի համար դիմողները կարող են դեսպանատուն մուտք գործել միայն Ծովակալ Իսակովի պողոտայից։

Անվտանգության կանոնակարգեր

Դեսպանությունը չի թույլատրում շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են ընկերները, հարազատները, փաստաբանները կամ գործնական կապեր ունեցող անձիք, դիմողի հետ մասնակցելու ոչ ներգաղթային վիզայի հարցազրույցներին: Նախքան դեսպանատուն մուտք գործելը բոլոր դիմողները կզննվեն դեսպանատան անվտանգության անձնակազմի կողմից։

ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս չեք կարող ձեզ հետ ունենալ հետևյալ իրերն ու առարկաները․

  •  մարտկոցով աշխատող կամ էլեկտրոնային սարքեր, օրինակ՝ բջջային հեռախոսներ, թվային օրագրեր, խելացի ժամացույցներ, փեյջերներ, տեսախցիկներ, աուդիո/վիդեո երիզներ, կոմպակտ սկավառակներ, MP3-ներ, ճկուն սկավառակներ, նոութբուք համակարգիչներ կամ դյուրակիր ​​նվագարկիչներ․
  • ուսի խոշոր պայուսակներ. թույլատրվում են միայն ձեռքի փոքր պայուսակներ
  • մեծ պայուսակներ, օրինակ՝ ճամփորդական պայուսակներ, ուսապարկեր, ճամպրուկներ, կաշվե, կտորե պայուսակներ, փակվող թղթապանակներ․ կարող եք ձեզ հետ ունենալ միայն պլաստիկ տոպրակ, որտեղ դիմումի հետ կապված փաստաթղթերն են․
  • ուտելիք և հեղուկներ․
  • կնքված ծրարներ կամ փաթեթներ․
  • սիգարետներ, սիգարներ, լուցկու տուփեր, կրակայրիչներ․
  • սուր առարկաներ, օրինակ՝  մկրատ, ծալովի դանակ կամ եղունգների խարտոց․
  • զենք կամ պայթուցիկ նյութեր։

Սա ամբողջական և սպառիչ ցանկ չէ և տեղում՝ անվտանգության անձնակազմի հայեցողությամբ, կարող են արգելվել նաև այլ իրեր:

ԱՄՆ դեսպանատանն արգելված  իրերը ժամանակավոր ի պահ հանձնելու հարմարություններ չկան, ուստի դուք պետք է մուտք գործեք արդեն իսկ ձեզ հետ չունենալով այդ իրերը։ Եթե ​​դեսպանատուն եք ներկայացել ճամպրուկներով կամ ճամփորդական պայուսակներով, ապա ձեզ չեն ընդունի և հարկ կլինի հարցազրույցի նոր օր նշանակել։

Անվտանգության նկատառումներից ելնելով` ԱՄՆ դեսպանատանը չի գործում տեղեկատու պատուհանիկ պատահական այցելուների համար։ Դեսպանատուն մուտք գործել կարող են միայն վիզայի դիմում ներկայացրած և տվյալ օրվա համար հարցազրույց նշանակած անձինք։

Ուշադրություն։ ԱՄՆ դեսպանատունը չի աշխատում որևէ տուրիստական գործակալության հետ։ Յուրաքանչյուր դիմում, անկախ նրանից, թե այն լրացվել է դիմորդի կողմից, թե տուրիստական գործակալության օգնությամբ, քննվելու է ըստ դիմորդի անհատական հանգամանքների։

Մայիսի 11-ից սկսած ոչ ներգաղթային վիզայով ԱՄՆ ուղևորվող անձանցից թռիչքից առաջ այլևս չի պահանջվի ներկայացնել ՔՈՎԻԴ-19 պատվաստման ապացույց։ Խնդրում ենք այցելել Update on Change to U.S. Travel Policy Requiring COVID-19 Vaccination for nonimmigrant travel (state.gov)   կայքը:

Վիզաներին առնչվող ծառայությունների ներկայիս կարգավիճակը. Երևանում ԱՄՆ դեսպանատունը ներկայումս մշակում է ներգաղթային վիզաների բոլոր կատեգորիաները, K նախաամուսնական վիզաները և ոչ ներգաղթային վիզաների բոլոր կատեգորիաները:

Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործել Միացյալ Նահանգներ, պետք է նախ ստանան վիզա, որը կփակցվի նրանց անձնագրում, որը հանդիսանում է քաղաքացիության երկրի կողմից այդ անձին տրված ճամփորդական փաստաթուղթը:

Որոշ օտարերկրացիներ կարող են ԱՄՆ մուտք գործել առանց վիզայի, եթե նրանք բավարարում են առանց վիզա ԱՄՆ մուտք գործելու պայմաններին: Այս կայքի վիզաների բաժինը վերաբերում է ԱՄՆ վիզաներին, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ ուղևորվող օտարերկրացիների համար:

Նշում. ԱՄՆ քաղաքացիներին ԱՄՆ մուտքի վիզա անհրաժեշտ չէ, սակայն այլ երկրներ ուղևորվելիս կարող է անհրաժեշտ լինի ստանալ տվյալ երկրի մուտքի վիզա՝ վերջինիս ԱՄՆ-ում գտնվող դեսպանատնից:

Հարցազրույցների նշանակման, միջնորդավճարների, դիմումների ներկայացման և ոչ ներգաղթային վիզաների հետ կապված բոլոր այլ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ պայմանագրային ծառայություններ մատուցող Global Support Services (GSS) ընկերության հետ՝ անցում կատարելով հետևյալ հղումներից մեկով՝ ԱնգլերենՊարսկերենՀայերեն:

Բոլոր այլ հարցերի դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ստորև նշված էլեկտրոնային հասցեների միջոցով՝

  • consyerevan@state.gov՝ ոչ ներգաղթային վիզաների հետ կապված հարցեր
  • IranNIVYerevan@state.gov՝ Իրանի քաղաքացիների ոչ ներգաղթային վիզաների հետ կապված հարցեր
  • ivyerevan@state.gov՝ ներգաղթային վիզաների կամ որդեգրման հարցեր
  • IranIVYerevan@state.gov՝ Իրանի քաղաքացիների ներգաղթային վիզաների հետ կապված հարցեր
  • Եթե տեղեկություններ ունեք վիզաների դիմումների հետ կապված կեղծիքների վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզYerevanFPU@state.gov էլ. փոստի հասցեով:

Մեր փոստային հասցեն է՝

Հյուպատոսական բաժին
ԱՄՆ դեսպանատուն
Ամերիկյան պող. 1
ք. Երևան 0082
Հայաստան

Պետքարտուղարությունը վիզայի գործընթացն իրականացնում է խիստ ու արդարացի կերպով, որպեսզի լավագույնս պաշտպանի Միացյալ Նահանգները: Մենք հավատարիմ ենք բաց գործելաոճին, որով հայտնի է ԱՄՆ-ն: Մենք ողջունում ու սիրով ընդունում ենք Միացյալ Նահանգներ այցելողներին:

Եթե Դուք դիմում եք վիզայի համար, ապա մենք խոստանում ենք

  • Ձեզ վերաբերվել հարգանքով ու արժանապատվորեն, անգամ եթե Ձեր մուտքի արտոնագրի դիմումը չենք կարող հաստատել,
  • Ձեզ անհատական մոտեցում ցուցաբերել, քանի որ ամեն գործ ունի իր առանձնահատկությունները,
  • հիշել, որ հարցազրույցի գործընթացը Ձեզ համար նոր է, և որ Դուք կարող եք անհանգստանալ ու նյարդային լինել,
  • հարցազրույցի համար նախատեսված կարճ ժամանակն օգտագործել Ձեր ծրագրերի ու մտադրությունների մասին ամբողջական պատկերացում կազմելու համար,
  • օգտագործել մեզ հասանելի ռեսուրսները աջակցելու դիմողներին, որպեսզի ժամանակի նշանակվեն հարցազրույցներ ու նրանք կարողանան ուսման, բիզնեսի կամ այլ կարևոր պարտավորվածությունների համար ժամանակին ուղևորվել ԱՄՆ,
  • ապահովել մանրամասն ու ճշգրիտ տեղեկության տրամադրում վիզայի պահանջների, դիմելու կարգի վերաբերյալ՝ դեսպանատան ու հյուպատոսարանի կայքերում,
  • ապահովել հարցազրույցի սպասելաժամանակի մասին տեղեկություն ցանկացած դեսպանատան ու հյուպատոսարանի համար՝ զետեղելով այն http://travel.state.gov կայքում,
  • պարզաբանել մուտքի արտոնագրի դիմումի մերժման պատճառը:

Բացի այդ

  • եթե Դուք մեկնում եք ուսանելու, ապա մենք կանենք հնարավոր ամեն բան, որ ժամանակին ձեռք բերեք հարցազրույցի պայմանավորվածություն և, պահանջներին բավարարելու դեպքում, կարողանաք նախքան դասերի սկսվելը ուղևորվել Միացյալ Նահանգներ:
  • Եթե մեկնում եք արտակարգ իրավիճակի հետ կապված բժշկական ու մարդասիրական նպատակներով, և եթե իրավիճակն այնպիսին է, որ վտանգված են կյանքեր, ապա կկիրառենք արագացված ընթացակարգ:
  • Եթե բիզնես նպատակներով եք մեկնում, ապա կապահովենք անհրաժեշտ մեխանիզմներ դյուրացնելու բիզնես ուղևորությունները ու կկիրառենք արագացված ընթացակարգեր ԱՄՆ բիզնեսի համար հատկապես կարևորվող դեպքերում:

Միաժամանակ, վիզայի համար դիմողներից մենք ակնկալում ենք հետևյալը.

  • պլանավորել ուղևորությունն ու դիմել վիզայի համար ուղևորությունից հնարավորինս շուտ,
  • լրացնել դիմումի ձևը ամբողջությամբ ու ճշգրտորեն,
  • շիտակ լինել Ձեր նպատակների ու ծրագրերի վերաբերյալ,
  • նախապատրաստվել հարցազրույցին, որպեսզի կարողանաք հստակ պատասխաններ տալ Ձեր մտադրությունների մասին: