Ներգաղթային վիզաներ

Ներգաղթային վիզայի (մուտքի արտոնագրի) գործընթաց. ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմում ներկայացնելուց առաջ ԱՄՆ ներգաղթել պլանավորող օտարերկրացիները սովորաբար պետք է ունենան հովանավոր (որը կարող է լինել որևէ մոտ ազգական՝ ԱՄՆ քաղաքացի կամ ԱՄՆ մշտական օրինական բնակիչ, կամ պոտենցիալ գործատու Միացյալ Նահանգներում) և հաստատված միջնորդագիր: Ներգաղթի գործընթացը սկսում է հովանավորը, որը ԱՄՆ քաղաքացիության ու ներգաղթի ծառայությանը (USCIS) ներկայացնում է միջնորդություն օտարերկրյա քաղաքացու համար: Կարող եք ներգաղթային վիզայի տարբեր տեսակներին ծանոթանալ այցելելով http://usvisas.state.gov կայքը․ այստեղ կարող եք նաև տեղեկանալ Բազմազանության վիզայի կամ «գրին քարտի» խաղարկային ծրագրի մասին: Ապա, ներգաղթային վիզայի դիմում ներկայացնելու համար կարող եք հետևել http://usvisas.state.gov կայքում ներկայացված ներգաղթային վիզայի գործընթացի, կամ բազմազանության վիզայի խաղարկային ծրագրի քայլերին: ԱՄՆ քաղաքացիության ու ներգաղթի ծառայության (USCIS) կողմից միջնորդության հաստատումից և Վիզաների ազգային կենտրոնի (NVC) կողմից նախնական ձևակերպումները ավարտելուց հետո, իսկ Բազմազանության խաղարկային վիզաների ծրագրով շահելու դեպքում Քենտուքիի հյուպատոսական կենտրոնի (KCC) ձևակերպումները ավարտելուց հետո, հետևեք Վիզաների ազգային կենտրոնի (NVC) կամ Քենտուքիի հյուպատոսական կենտրոնի (KCC) կողմից ձեզ տրամադրված հրահանգներին, ինչպես նաև այս կայքում ներկայացվող հրահանգներին, որոնք կուղղորդեն ձեզ պահանջվող հետագա քայլերի հարցում:

COVID-19 համավարակով պայմանավորված Միացյալ Նահանգներ ճանապարհորդելու սահմանափակումներին առնչվող կարևոր տեղեկությունների համար տես՝ https://am.usembassy.gov/visas/։

Վիզայի փաստաթղթերի համար սուրհանդակային ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ կայքը։

Ներգաղթային վիզաներ