Երբ ձեր գործի համարը հրապարակվի մեր կայքում, դուք պետք է անհապաղ ներկայացնեք ձեր անձնագիրը, Additional information Sheet-ը (մերժման նամակը) և բոլոր բացակայող փաստաթղթերը` ձեր գործի վերջնական քննման համար:
Ստորը նշված ամսաթիվը (ձեր գործի համարի կողքին) նոր հարցազրույցի օրը չէ։ Դա ձեր վարչական վարույթի ավարտի ամսաթիվն է։ Էական ձգձգումներից խուսափելու համար ուղարկեք ձեր անձնագիրն ու փաստաթղթերը հնարավորինս արագ, հենց որ ձեր գործի համարը կհայտնվի կայքում։
Լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար խնդրում ենք գրանցվել մեզ ծառայություններ մատուցող CSC-ի կայքում` https://ais.usvisa-info.com/en-am/iv կամ զանգահարել տեղական համարին՝ +374 60 465 986: ԱՄՆ-ից զանգահարելու դեպքում՝ զանգահարեք +1 703 520 2525։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է գրանցվի անհատապես և ունենա առանձին գրանցման անդորրագիր:
Գրանցվելուց հետո ներկայացրեք ձեր փաստաթղթերը և «Courier In Authorization Certificate»-ը CSC գրասենյակ (Ամիրյան 27 հասցեում գտնվող ՅՈՒՄԱԿՍ-ի գրասենյակ) երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9.00-18.00, բացի հայկական տոն օրերից:
Եթե ձեր ներգաղթային մուտքի արտոնագրի դիմումը հաստատված է, ապա ձեր անձնագիրը վիզայով և վիզայի փաթեթը կուղարկվեն UMAKS գրասենյակ այնտեղից ստանալու համար։ Եթե ձեր ներգաղթային մուտքի արտոնագրի դիմումը չի հաստատվել, ապա հյուպատոսական պաշտոնյան ձեզ գրավոր կտեղեկացնի այդ մասին և կտրամադրի տեղեկություն հետագա քայլերի վերաբերյալ։ Կարող եք https://ais.usvisa-info.com/ կայքի միջոցով տեղեկանալ արդյոք կարող եք անձնագիրը վիզայով վերցնել գրասենյակից։ Ընտրեք այն երկիրը, որտեղ դուք դիմել եք ձեր վիզայի համար և մուտք գործեք ձեր հաշիվ, որը դուք ստեղծել եք հարցազրույզի օր նշանակելու համար՝ օգտագործելով ձեր էլ. փոստի հասցեն և գաղտնաբառը: Ձեր փաթեթի համարը և առաքման կարգավիճակը կհայտնվեն Դիմումատուի էջում (Applicant summary):
Դիմորդները կարող են լիազորել երրորդ անձանց՝ ներկայացնելու կամ ստանալու իրենց փաստաթղթերը։ Այս դեպքում տվյալ անձը պետք է ներկայացնի իր անունով լիազորագիր-նամակ՝ ստորագրված դիմորդի կողմից, ինչպես նաև դիմորդի անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ նույնականացման քարտ) պատճեն։ Մանրամասների համար այցելեք https://аis.usvisa-info.com/:
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ https://usvisa-info.com-ի կայքի միջոցով վիզայի փաթեթի առաքմանը հետևելը ձեր պարտականությունն է, այլապես ձեր վիզայի կամ փաստաթղթերի առաքումը կհետաձգվի։ Փաստաթղթերը, որոնք չեն վերցվել DHL-ում գտնվելուց հետո 30 օրվա ընթացքում, կվերադարձվեն հյուպատոսարան:
Եթե չեք տեսնում ձեր գործի համարը, ստուգեք ցանկը ամեն շաբաթ թարմացումների համար: Բացառությամբ արտակարգ իրավիճակի դեպքում ճանապարհորդության (լուրջ հիվանդություններ, ծանր վնասվածքներ կամ անմիջական ընտանիքի անդամի մահ), նախքան վարչական վարույթի կարգավիճակի վերաբերյալ հարցումներ անելը, դիմորդները պետք է սպասեն առնվազն 180 օր հարցազրույցի անցկացման կամ լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման օրվանից հետո։
Ներգաղթային մուտքի արտոնագրերի դիմումների համարները
Գործի համար | Գործողության ժամկետ | Կարգավիճակ |