Որդեգրման ընթացակարգ

Միացյալ Նահանգները և Հայաստանը հանդիսանում են Հաագայի միջպետական որդեգրման վերաբերյալ կոնվենցիայի մասնակից կողմեր։ Կոնվենցիայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ Intercountry Adoption բաժինը։

Խորհուրդ ենք տալիս երեխա որդեգրել պատրաստվող ծնողներին ուսումնասիրել որդեգրման ծառայություններ մատուցող գործակալությունների և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունը։ ԱՄՆ-ում գտնվող գործակալությունների պարագայում խորհուրդ ենք տալիս որդեգրել պատրաստվող ծնողներին կապ հաստատել Better Business Bureau-ի և/կամ լիազոր իրավապահ մարմնի հետ ԱՄՆ այն նահանգում, որտեղ գործակալությունը տեղակայված կամ լիազորված է։ Խնդրում ենք նաև այցելել Պետքարտուղարության Հյուպատոսական հարցերի գրասենյակի կայքի՝ adoption.state.gov Working with an Agency բաժինը։

Հայաստանում որդեգրման վերաբերյալ տեղեկություն

Հայաստանում որդեգրման ընթացակարգի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն  ստանալու համար կարող եք այցելել Պետքարտուղարության country information բաժինը։

Հարցազրույցի օրվա նշանակում

Երեխայի որդեգրման գործընթացը ավարտին հասցնելու նպատակով Հայաստան ժամանող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում կապ հաստատել Ներգաղթային բաժնի հետ ներգաղթային մուտքի արտոնագրի հարցազրույցի օր նշանակելու համար՝ IVYerevan@state.gov հայ դիմորդների համար և IranIVYerevan@state.gov Իրանի քաղաքացի դիմորդների համար։ Որդեգրող ծնողներին խորհուրդ է տրվում ճամփորդության ծրագրեր չկազմել, քանի որ մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը կարող է ձգձգվել անկանխատեսելի խնդիրների պատճառով։