ԱՄՆ մշտական բնակիչը (մշտական օրինական բնակիչ) կամ պայմանական բնակիչը, որը մեկ տարուց ավել գտնվել է Միացյալ Նահանգներից դուրս կամ վերադարձել է մուտքի թույլտվության վավերականության ժամկետն անցնելուց հետո, պետք է ձեռք բերի նոր ներգաղթային վիզա, որպեսզի կարողանա մուտք գործել Միացյալ Նահանգներ և վերականգնել մշտական բնակչի իր կարգավիճակը: Վերադարձող բնակչի վիզայի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք http://usvisas.state.gov կայքը:
Խնդրում ենք հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել Հյուպատոսական բաժնի հետ՝ գրանցվելով սպասարկման կենտրոնում հետևյալ կայքի միջոցով https://ais.usvisa-info.com/en-am/iv որպես մշտական օրինական բնակիչ՝ https://ais.usvisa-info.com/en-AM/iv/information/lpr_help ներկայացնելու համար լրացրած DS-117, Application to Determine Returning Resident Status դիմումը։
Վերադարձող բնակչի վիզայի դիմումը ներկայացնելիս անհրաժեշտ է կատարել վճարում (որը վերադարձման ենթակա չէ) Երևանում ԱՄՆ դեսպանատանը: Ձեր դիմումը ներկայացնելուց հետո մենք կվերանայենք ձեր գործը` որոշելու համար արդյոք ձեր մշտական օրինական բնակչի կարգավիճակը ԱՄՆ-ում պահպանվում է, թե՝ ոչ: Վերադարձող մշտական բնակչի մուտքի արտոնագրի պահանջներին բավարարելու դեպքում, դուք պետք է վճարեք գումար մուտքի ներգաղթային արտոնագրի տրամադրման համար։
Ժամկետնանց ԱՄՆ մշտական բնակության քարտ
10 տարի ժամկետով տրված և ժամկետնանց Մշտական բնակության քարտ ունեցող անձը կարող է մուտք գործել ԱՄՆ՝ ներկայացնելով իր ժամկետնանց քարտը՝ ժամանակավոր ճամփորդական փաստաթղթի փոխարեն: