Տեղեկություններ Որդեգրման Մասին

Որդեգրման ընթացակարգերն ըստ Հաագայի կոնվենցիայի

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը միացել են Որդեգրման մասին Հաագային կոնվենցիային: Որդեգրման կոնվենցիայի համաձայն` Կոնվենցիայի շրջանակում իրականացվող որդեգրումների հետ կապված որոշ ծառայություններ  իրավասու են իրականացնել միայն դաշնային մակարդակում հավատարմագրված որոշակի կառույցներ: Երբ երեխա է որդեգրվում կոնվենցիայի մասնակից որևէ երկրից, ապա որդեգրող ծնողները գիտեն, որ իրենց սպասարկող գերատեսչությունը պետք է ունենա հավատարմագրում` ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից նախանշված հավատարմագրող կառույցների կողմից: Այդ հավատարմագրող կառույցները գնահատում են ծառայություն մատուցող կազմակերպություններին արհեստավարժության ու էթիկայի նորմերին համահունչ գործունեությունը երաշխավորող միասնական չափանիշների համաձայն: Հաագայի կոնվենցիայի հետ կապված մանրամասների համար տես`http://adoption.state.gov/hague/overview.html.

Որոշակի օրենքներից ու կանոնակարգերից ելնելով հյուպատոսական բաժինը չի կարող երաշխավորել որդեգրման ծառայություն մատուցող որևէ կազմակերպության: Որդեգրող ծնողներին խորհուրդ է տրվում որդեգրման ծառայություններից օգտվելուց առաջ լիակատար ուսումնասիրություն կատարել ծառայություն մատուցողի վերաբերյալ: ԱՄՆ-ում գրանցված կառույցների համար որդեգրող ծնողները կարող են դիմել Better Business Bureau-ին և/կամ տվյալ նահանգի արտոնագրող մարմնին:  Նաև կարող եք բացել ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական գործերի վարչության` Working with an Agency էջը www.adoption.state.gov կայքում:

Որդեգրման հարցերով Հաագայի կոնվենցիայի նպատակով ԱՄՆ կենտրոնական մարմին է հանդիսանում ԱՄՆ պետդեպարտամենտի` երեխաների հարցերով գրասենյակը մայրաքաղաք Վաշինգտոնում: Կենտրոնական մարմինը կոնվենցիայով սահմանված կարգով հետևում ու զբաղվում է որդեգրման ծառայություններ մատուցողների առնչությամբ ներկայացված բողոքներին Հաագայի կոնվենցիայի բողոքարկումների ռեգիստրի միջոցով, տես`http://adoptionusca.state.gov/HCRWeb/WelcomeForm.aspx: Նրանք, ովքեր ցանկանում են իրենց մտահոգությունները հայտնել որդեգրման ծառայություններ մատուցողների վերաբերյալ, կարող են դա անել` այցելելով վերը նշված էջը: Ձեր բողոքներով կանցկացվի հետաքննություն համաձայն կոնվենցիայով սահմանված կարգի:

Հայաստանին առնչվող տեղեկություններ

Հայաստանից որդեգրում կատարելու վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար այցելեք Հայաստանի մասին տեղեկություններ տրամադրող էջը`https://travel.state.gov/content/adoptionsabroad/en/country-information/learn-about-a-country/armenia.html

Հարցազրույցի հերթագրում

ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր գալիս են Հայաստան երեխա որդեգրելու հետ կապված աշխատանքները ավարտին հասցնելու համար, խորհուրդ է տրվում մուտքի ներգաղթային արտոնագրերի բաժնին IVYerevan@state.gov էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկել գրություն, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի արտոնագրի դիմումի ներկայացման ու հարցազրույցի ժամկետների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ դիմումների ձևակերպման աշխատանքները կատարվում են երկուշաբթից-ուրբաթ օրերին ժամը 14:00-17:00 սահմաններում, իսկ հարցազրույցը նշանակվում է հաջորդ 2 կամ 3 օրվա ընթացքում: Որդեգրողների հետ միասին հարցազրույցին պետք է ներկայանան որդեգրվող երեխան և տեղում որդեգրման հարցերով զբաղվող անձը: Սովորաբար որդեգրվող երեխաների մուտքի արտոնագիրը տրամադրվում է հարցազրույցի օրվանից 2 օր հետո: Որդեգրող ծնողներին խորհուրդ է տրվում ուղևորություն չնախատեսել նախքան արտոնագրի ստանալը, քանի որ հնարավոր են անսպասելի ձգձգումներ մուտքի արտոնագրի տրամադրման հարցում` կապված տեխնիկական խնդիրների հետ: