1990թ. ընդունված ներգաղթի մասին օրենքով սահմանվեց Բազմազանության վիզաների (DV) խաղարկային ծրագիրը, որի միջոցով 1995թ. սկսած ամեն տարի խաղարկվում է 55.000 ներգաղթային վիզա: Այս խաղարկությունը նպատակ ունի դիվերսիֆիկացնել ներգաղթը դեպի ԱՄՆ՝ ներգաղթի հնարավորություն ընձեռելով հատկապես այն երկրներին, որոնք վերջին 5 տարիների ընթացքում ԱՄՆ ներգաղթողների ցածր ցուցանիշ են ունեցել:
Բազմազանության վիզայի համար դիմելիս հետևեք http://usvisas.state.gov կայքի Բազմազանության վիզայի գործընթաց բաժնի հրահանգներին: Այդ քայլերը կատարելուց հետո դիտարկեք Քենտուքիի հյուպատոսական կենտրոնի (KCC) կողմից ձեզ տրամադրված հրահանգները, ինչպես նաև այս էջում զետեղված տեղեկությունը կապված ձեր հետագա քայլերի հետ:
Պետդեպարտամենտը, Մուտքի արտոնագրերի ծառայությունների գրասենյակը տեղեկացնում է հասարակությանը կեղծ նամակների, ինչպես նաև էլեկտրոնային նամակների թվի զգալի աճի մասին, որոնք ուղարկվում են Բազմազանության վիզայի դիմումատուներին։ Այս կեղծ նամակների հետևում կանգնած անձինք ներկայանում են որպես ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներ և փորձում գումար կորզել Բազմազանության վիզայի դիմումատուներից։ Բոլոր դիմորդները պետք է ծանոթ լինեն Առևտրի դաշնային հանձնաժողովի կողմից տրամադրված Բազմազանության վիզաների խաղարկային ծրագրի շուրջ խաբեությունների վերաբերյալ տեղեկություններին: Դիմումատուները կարող են ծանոթանալ DV ծրագրի կանոններին և ընթացակարգին, որպեսզի տեղյակ լինեն՝ ինչ ակնկալել, երբ ակնկալել, և ում կողմից։
Մինչդեռ հնարավոր է DV ծրագրի դիմորդները էլեկտրոնային նամակ ստանան ԱՄՆ կառավարության կողմից, որը կհիշեցնի դիմումատուներին ստուգել իրենց գործի կարգավիճակը առցանց՝ Բազմազանության վիզաների կայքի Մասնակցի կարգավիճակի ստուգում (Entrant Status Check) բաժնում, այնուամենայնիվ նրանք ծանուցում կամ էլեկտրոնային նամակ չեն ստանա այն մասին, որ նրանց դիմումն ընտրվել է հետագա քննման համար։ Դիմորդները կարող են պարզել արդյոք նրանց դիմումն ընտրվել է հետագա քննման համար միայն ստուգելով իրենց գործի կարգավիճակը Բազմազանության վիզաների կայքի Մասնակցի կարգավիճակի ստուգում (Entrant Status Check) բաժնում՝ http://dvprogram.state.gov։
Վերջապես, հիշե´ք, որ Բազմազանության վիզայի համար վճարումները կատարվում են ԱՄՆ Դեսպանատան կամ հյուպատոսական բաժնի գանձապահին՝ ձեր հարցազրույցի ժամանակ։ ԱՄՆ կառավարությունը երբեք չի խնդրի ձեզ նախապես վճարումներ անել չեքով կամ փոխանցմամբ։