- Հարցազրույց
- Գործի կարգավիճակ
- Հարցազրույցից հետո
Բազմազանության վիզայի գործընթաց բաժնի քայլերը կատարելուց, այսինքն՝ Բազմազանության վիզայի դիմումը (DS-260) ներկայացնելուց հետո Քենտուքիի հյուպատոսական կենտրոնից (KCC) կստանաք հարցազրույց նշանակելու մասին հաղորդագրություն՝ էլեկտրոնային փոստով: Այս հաղորդագրությամբ ձեզ կհայտնեն, որ անհրաժեշտ է մուտք գործել Բազմազանության վիզաների (E-DV) կայքի Մասնակցի կարգավիճակի ստուգում (Entrant Status Check) բաժին, օգտագործելով խաղարկության գրանցման ժամանակ տրված հաստատման համարը, որտեղ արդեն կտեսնեք` երբ, որտեղ և որ ժամին է տեղի ունենալու ձեր հարցազրույցը:
Հարցազրույցի գործընթացի մանրամասների համար կարող եք այցելել travel.state.gov կայքը, ինչպես նաև դիտել այս տեսանյութը:
Հարցազրույցին դուք պետք է բերեք KCC-ին ներկայացրած բոլոր փաստաթղթերի բնօրինակները, այդ փաստաթղթերի պատճենները և 2՝ 5սմ x 5սմ լուսանկար։ Բացի դա, դուք պետք է բերեք բավարար գումար (ԱՄՆ դոլարով կամ ՀՀ դրամով) գանձապահին պահանջվող վճարն անելու համար: Թղթադրամները պետք է լինեն լավ վիճակում, չլինեն մաշված կամ վնասված, այլապես գանձապահը դրանք չի կարողանա ընդունել: Խնդրում ենք վերանայել Բազմազանության վիզաների գործընթացին աջակցող փաստաթղթերի բաժինը travel.state.gov կայքում:
Ի՞նչ տեղի կունենա, եթե փաստաթղթերից որևէ մեկը չներկայացնեք։ Հյուպատոսական պաշտոնյան չի կարողանա ավարտել ձեր գործի քննումը։ Դուք ստիպված կլինեք ներկայացնել բոլոր պակասող փաստաթղթերը Դեսպանատուն, և հնարավոր է ստիպված լինեք վերադառնալ Դեսպանատուն հավելյալ հարցազրույցի համար։ Անհրաժեշտ փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում կհետաձգվի ձեր մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը։