Աշխատանքի վրա հիմնված ներգաղթ

ԱՄՆ ներգաղթային օրենսդրության համաձայն յուրաքանչյուր հարկաբյուջետային տարվա ընթացքում (հոկտեմբերի 1-ից սեպտեմբերի 30) որակավորված օտարերկրացիներին տրամադրվում է շուրջ 140.000 աշխատանքային վիզա: Աշխատանքային վիզաների 5 դաս կա: Ընտանիքի անդամները՝ կինը/ամուսինը և երեխաները որոշ դեպքերում կարող են ուղեկցել կամ ավելի ուշ միանալ աշխատանքային վիզա ստացած անձին: Աշխատանքի վրա հիմնված ներգաղթային վիզաների այս 5 դասերի մասին ավելին կարող եք իմանալ http://usvisas.state.gov կայքում:

Աշխատանքի վրա հիմնված ներգաղթային վիզայի համար դիմելիս հետևեք http://usvisas.state.gov կայքի Ներգաղթային վիզայի գործընթաց բաժնի հրահանգներին: Այդ քայլերը կատարելուց հետո դիտարկեք Վիզաների ազգային կենտրոնի (NVC) կողմից ձեզ տրամադրված հրահանգները, ինչպես նաև այս էջում զետեղված տեղեկությունները կապված ձեր հետագա անելիքների հետ: