Գործի կարգավիճակ

Ներգաղթային վիզայի հարցազրույցի ավարտին հյուպատոսական պաշտոնյան կհայտնի ձեր դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:

Որոշ դիմումների պարագայում հավելյալ վարչական վարույթի անհրաժեշտություն կարող է լինի և հյուպատոսական պաշտոնյայի հետ ունեցած հարցազրույցից հետո դրա համար կպահանջվի հավելյալ ժամանակ: Այս մասին դիմողները տեղեկացվում են դիմումը ներկայացնելիս: Եթե վարչական վարույթի անհրաժեշտություն է լինում, այն ավարտելու համար պահանջվող ժամանակը կարող է տարբեր լինել՝ կախված գործի առանձնահատկություններից: Ձեր դիմումի կարգավիճակը դուք կարող եք ստուգել http://ceac.state.gov կայքում:

Եթե վիզայի ձեր դիմումը մերժվել է, ապա կարող եք օգտակար տեղեկություններ գտնել http://usvisas.state.gov կայքի Վիզայի չտրամադրման հիմքեր ու բացառություններ (Ineligibilities and Waivers) բաժնում: