Ընտանեկան կապերի վրա հիմնված ներգաղթ

Ընտանեկան կապերի վրա հիմնված ներգաղթի պարագայում ԱՄՆ ներգաղթային օրենսդրության, մասնավորապես Ներգաղթի ու քաղաքացիության մասին օրենքի (INA) համաձայն սահմանվում է վիզաների երկու դաս՝ անմիջական ազգականի և ընտանիքի նախապատվության վիզաներ: Ներգաղթային վիզաների այս երկու դասերի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք travel.state.gov կայքը:

Անմիջական ազգականի կամ ընտանեկան նախապատվության վիզայի համար դիմելիս հետևեք usvisas.state.gov կայքի Ներգաղթային վիզայի գործընթաց բաժնի հրահանգներին: Այդ քայլերը կատարելուց հետո, դիտարկեք Վիզաների ազգային կենտրոնի (NVC) կողմից ձեզ տրամադրված հրահանգները, ինչպես նաև այս էջում զետեղված տեղեկությունը կապված ձեր հետագա քայլերի հետ: