Հարցազրույց

Երբ ավարտեք http://usvisas.state.gov կայքի Ներգաղթային վիզայի գործընթաց բաժնում նշված քայլերը, այսինքն` կատարեք անհրաժեշտ վճարումները և  Վիզաների ազգային կենտրոնին (NVC) ներկայացնեք Ներգաղթային վիզայի դիմումը (DS-260), աջակցելու մասին պարտավորագիրը (Affidavit of Support) և պահանջվող մյուս փաստաթղթերը,  կստուգվի ձեր փաթեթի ամբողջականությունը և եթե հարցազրույց նշանակելու պայմանները բավարարված են,  NVC-ն կապ կհաստատի մեզ հետ՝ ձեր հարցազրույցը նշանակելու համար:

Հարցազրույցի գործընթացի մանրամասների համար այցելեք http://usvisas.state.gov կայքը: