Հարցազրույց

Երբ ավարտեք https://usvisas.state.gov կայքի Ներգաղթային վիզայի գործընթաց բաժնում նշված քայլերը, այսինքն` կատարեք անհրաժեշտ վճարումները և  Վիզաների ազգային կենտրոնին (NVC) ներկայացնեք Ներգաղթային վիզայի դիմումը (DS-260), աջակցելու մասին պարտավորագիրը (Affidavit of Support) և պահանջվող մյուս փաստաթղթերը,  կստուգվի ձեր փաթեթի ամբողջականությունը և ձեր գործին ընթացք կտրվի։ NVC-ն կապ կհաստատի մեզ հետ՝ ձեր հարցազրույցը նշանակելու համար:

Հարցազրույցի գործընթացի մանրամասների համար կարող եք այցելել http://usvisas.state.gov կայքը, ինչպես նաև դիտել այս տեսանյութը:

Հարցազրույցին դուք պետք է բերեք NVC-ին ներկայացրած բոլոր քաղաքացիական փաստաթղթերի բնօրինակները, այդ փաստաթղթերի պատճենները, 2՝ 5սմ x 5սմ լուսանկար, և հրավիրող կողմի և հովանավորի ֆինանսական փաստաթղթերը։ Հետևյալ հղմամբ կարող եք ծանոթանալ փաստաթղթերի ցանկին, որ պետք է ներկայացնեք ձեր հարցազրույցին։ Դուք պետք է բերեք նշված բոլոր փաստաթղթերը, անգամ եթե արդեն ներկայացրել եք դրանց կրկնօրինակները NVC։

Ի՞նչ տեղի կունենա, եթե փաստաթղթերից որևէ մեկը չներկայացնեք։ Հյուպատոսական պաշտոնյան չի կարողանա ավարտել ձեր գործի քննումը։ Դուք ստիպված կլինեք ներկայացնել բոլոր պակասող փաստաթղթերը Դեսպանատուն, և հնարավոր է ստիպված լինեք վերադառնալ Դեսպանատուն հավելյալ հարցազրույցի համար։ Անհրաժեշտ փաստաթղթերից որևէ մեկի բացակայության դեպքում կհետաձգվի ձեր մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը։