Մշտական բնակիչը (հայտնի է նաև որպես մշտական օրինական բնակիչ) կամ պայմանական բնակիչը, որը մեկ տարուց ավել գտնվել է Միացյալ Նահանգներից դուրս կամ վերադարձել է մուտքի թույլտվության վավերականության ժամկետն անցնելուց հետո, պետք է ձեռք բերի նոր ներգաղթային վիզա, որպեսզի կարողանա մուտք գործել Միացյալ Նահանգներ և վերականգնի մշտական բնակչի իր կարգավիճակը: Վերադարձող բնակչի վիզայի մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք http://usvisas.state.gov կայքը: