Ոչ-ներգաղթային վիզաներ

Վիզայի համար դիմում ներկայացնելու կամ ներկայացված դիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգել +374 60 465 986 հեռախոսահամարով, իսկ եթե զանգում եք Միացյալ Նահանգներից՝ +1 703 520 2525 հեռախոսահամարով։ Վիզայի հետ կապված հարցերով խնդրում ենք դեսպանատուն չզանգել, քանի որ դեսպանատունն այդ հարցերին չի կարող պատասխանել։

Ծանուցում. 2022թ. դեկտեմբերի 15-ից սկսած այլևս չի գործի մինչև 14 տարեկաններին առանց հարցազրույցի վիզաների տրամադրման կարգը։ 14 տարեկանից ցածր դիմողները պետք է անհատական հարցազրույցի պայմանավորվածություն ունենան և հարցազրույցի ներկայանան ծնողներից մեկի ուղեկցությամբ։

Ծանուցում 2022 թվականի դեկտեմբերի 1-ից սկսած եթե դուք Երևան եք ժամանում վիզայի հարցազրույցի համար և ձեր վիզան հաստատված է, ապա վիզան ստանալու համար Երևանում ՊԵՏՔ Է մնաք 5-7 աշխատանքային օր։ Եթե ձեր վիզան հաստատված է, ապա դուք չեք կարող վերցնել ձեր անձնագիրը ճանապարհորդելու նպատակով։

ԾանուցումԽնդրում ենք նկատի ունենալ, որ կառավարության կողմից ֆինանսավորվող J1 վիզայի համար դիմողներից չի պահանջվում վիզայի վճար (MRV վճար): Այս պահանջին բավարարող դիմումատուները պետք է Visa Navigator-ի միջոցով կապ հաստատեն դեսպանատան հետ՝ հարցազրույցի օր նշանակելու համար։ Կից պետք է ներկայացվի համապատասխանությունը փաստող DS-2019 ձևը։ Նկատի ունեցեք, որ J2 դիմումատուի խնամքի տակ գտնվող անձինք պետք է կատարեն վիզայի համար նախատեսված վճարումը։

Ծանուցում. ԱՄՆ վիզայի (MRV) համար վճարվող գումարի փոփոխություն

Խնդրում ենք նկատի ունենալ, որ սկսած 2023 թվականի հունիսի17ից ոչ ներգաղթային վիզաների ներքոնշյալ կատեգորիաների համար MRV-ի վճարը կթանկանա.

  • Առանց միջնորդագրի ոչ ներգաղթային վիզայի վճարը(բացառությամբ E կարգի) 160 ԱՄՆ դոլարի փոխարեն կլինի 185 ԱՄՆ դոլար։
  • H, L, O, P, Q և R կարգի ոչ ներգաղթային վիզան $190 ԱՄՆ դոլարի փոխարեն կլինի $205 ԱՄՆ դոլար։
  • E կարգի ոչ ներգաղթային վիզան $205 ԱՄՆ դոլարի փոխարեն կլինի $315 ԱՄՆ դոլար:
  • Սահմանահատման քարտ – 15 տարեկան և բարձր տարիքի անձանց համար (10 տարվա վավերականության ժամկետ) $160-ի փոխարեն կլինի $185։

Նախքան այս փոփոխությունը կատարված վճարները ուժի մեջ կմնան մինչև MRV վճարի անդորրագրի ժամկետի ավարտը:

Ոչ-ներգաղթային վիզայի համար դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Official U.S. Department of State Visa Appointment Service

Ոչներգաղթային վիզայի (մուտքի արտոնագրի) վերաբերյալ թարմացումներ. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը գիտակցում է, որ շատ մարդիկ վճարել են վիզայի համար նախատեսված վճարը և դեռևս սպասում են հարցազրույցի օրվա նշանակման: Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի կարողանանք հնարավորինս արագ և անվտանգ վերսկսել վիզաների հետ կապված բոլոր ծառայությունների մատուցումը։ Վստահ եղեք, որ բոլոր նրանք, ովքեր հյուպատոսական ծառայությունների կասեցման հետևանքով չեն կարողացել նշանակել հարցազրույցի օր և/կամ ներկայանալ հարցազրույցի, կկարողանան օգտագործել իրենց վճարումը (հայտնի է որպես MRV վճար) մինչև 2023թ.-ի սեպտեմբերի 30-ը։

Անհետաձգելի հարցերով պայմանավորված ԱՄՆ կատարվելիք այցերի դեպքում հարցազրույցի նշանակման արտահերթ պայմանավորվածություն ձեռք բերելու համար տես՝ https://ais.usvisa-info.com/en-am/niv։

Ոչներգաղթային վիզայի դիմումների համարներ. ոչ-ներգաղթային վիզայի դիմումի համարների նոր գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տես՝ https://am.usembassy.gov/visas/nonimmigrant-visas/non-immigrant-visa-application-numbers/:

Վիզայի փաստաթղթերի համար սուրհանդակային ծառայությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ կայքը։

Հարցազրույցների նշանակման, միջնորդավճարների, դիմումների ներկայացման և ոչ ներգաղթային վիզաների հետ կապված բոլոր այլ հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ պայմանագրային ծառայություններ մատուցող Global Support Services (GSS) ընկերության հետ՝ անցում կատարելով հետևյալ հղումներից մեկով՝ ԱնգլերենՊարսկերենՀայերեն:

Բոլոր այլ հարցերի դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ ստորև նշված էլեկտրոնային հասցեների միջոցով՝

  • acsyerevan@state.gov՝ ԱՄՆ քաղաքացիներին վերաբերող խնդրիներ
  • consyerevan@state.gov՝ ոչ ներգաղթային վիզաների հետ կապված հարցեր
  • IranNIVYerevan@state.gov՝ Իրանի քաղաքացիների ոչ ներգաղթային վիզաների հետ կապված հարցեր
  • ivyerevan@state.gov՝ ներգաղթային վիզաների կամ որդեգրման հարցեր
  • IranIVYerevan@state.gov՝ Իրանի քաղաքացիների ներգաղթային վիզաների հետ կապված հարցեր
  • Եթե տեղեկություններ ունեք վիզաների դիմումների հետ կապված կեղծիքների վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզYerevanFPU@state.gov էլ. փոստի հասցեով:

Փոստային կապ
Դուք կարող եք փաստաթղթեր ուղարկել հյուպատոսական բաժին փոստային ծառայության միջոցով միայն հյուպատոսական աշխատակազմի հրահանգով: Խնդրում ենք չուղարկել փաստաթղթեր դիմորդի հարցազրույցից առաջ, քանի որ դրանք չեն կցվի դիմորդի գործին և չեն դիտարկվի մինչ հարցազրույցը: Դիմորդները պետք է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնեն իրենց հարցազրույցի ժամանակ:

Մեր փոստային հասցեն է՝

Հյուպատոսական բաժին
ԱՄՆ դեսպանատուն
Ամերիկյան պող. 1
ք. Երևան 0082
Հայաստան

Էլեկտրոնային եղանակը E տեսակի վիզայի համար դիմելու միակ ընդունելի տարբերակն է։ Գործերը պետք է ուղարկվեն YerevanE2Visas@state.gov հասցեով։ Նամակի վերնագրի բաժնում գրեք ձեր անունը, ազգանունը, ձեր բիզնեսի անվանումը և դիմում E տեսակի վիզայի համար։ Գրեք վերը նշված էլ․ հասցեին E տեսակի վիզային վերաբերող հարցերի, ինչպես նաև արդեն իսկ հանձնված գործերի դեպքում։ Գործի նախնական զննության ժամկետը 2-4 շաբաթ է։

Էլեկտրոնային եղանակով հանձնված E տեսակի վիզայի փաթեթը չպետք է գերազանցի 2MB-ը (մոտ 100 էջ, միայն pdf տարբերակով)։ Դուք կարող եք կցել բազմաթիվ ֆայլեր (յուրաքանչյուրը չպետք է գերազանցի 2MB-ը)։ Մի՛ ուղարկեք հղում պարունակող կամ սեղմված ֆայլեր, քանի որ դրանք չենք կարող բացել։ Խնդրում ենք փաստաթղթերը սկանավորել ամենաշատը 300 DPI տարբերակով՝ չափերը փոքր պահելու նպատակով։

E տեսակի վիզայի դիմորդների/վիզա ունեցողների ընտանիքի անդամները
Ընտանիքի անդամները (կինը/ամուսինը և/կամ մանկահասակ երեխաները), ովքեր իրենց E վիզայի համար դիմում են հիմնական դիմորդի հետ միասին, պետք է հանձնեն իրենց դիմումները հիմնական դիմորդի դիմումի հետ միաժամանակ։ Անհրաժեշտ փաստաթղթերը  (ամեն դիմորդի DS-160-ի հաստատման էջը, ամուսինների դեպքում ամուսնության վկայականը և երեխաների ծննդյան վկայականները) պետք է կցվեն և հանձնվեն հիմնական դիմորդի E վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին։

Ընտանիքի անդամները (կինը/ամուսինը և/կամ մանկահասակ երեխաները), որոնք նպատակ ունեն միանալ հիմնական դիմորդին, ով արդեն ունի վավեր E տեսակի վիզա և այդ վիզայի ընձեռած կարգավիճակով արդեն իսկ գտնվում է Միացյալ Նահանգներում, պետք է հետևեն E տեսակի վիզայի համար դիմելու ստորև մանրամասն նկարագրված  ընթացակարգին և ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը (ամեն դիմորդի DS-160-ի հաստատման էջը, ամուսինների դեպքում ամուսնության վկայականը և երեխաների ծննդյան վկայականները) YerevanE2Visas@state.gov հասցեով։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ E տեսակի վիզայի համար դիմող ընտանիքի բոլոր անդամների համար անհրաժեշտ է վճարել վիզայի դիմումի գումարը։

E տեսակի վիզայի համար դիմելու ընթացակարգի և անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկություն կարելի է գտնել ստորև.

Ժամանում

Հորդորում ենք այցելուներին ժամանել նշանակված ժամից 15 րոպե շուտ։ Երբեմն մենք չենք կարող ընդունել ավելի քան 15 րոպե ուշացումով ժամանած այցելուներին։

Անվտանգության կանոնակարգեր

Դեսպանությունը չի թույլատրում շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են ընկերները, հարազատները, փաստաբանները կամ գործնական կապեր ունեցող անձիք, դիմողի հետ մասնակցելու ոչ ներգաղթային վիզայի հարցազրույցներին: Նախքան դեսպանատուն մուտք գործելը բոլոր դիմողները կզննվեն դեսպանատան անվտանգության անձնակազմի կողմից։

Ներկայացեք հարցազրույցին պատրաստ և անհրաժեշտ փաստաղթերով: Հարցազրույցի օրը ներկայացեք նշանակված ժամից 20 րոպեից ոչ շուտ: Ձեզ չեն ընդունի հարցազրույցի նշանակված ժամից 15 րոպեից ավելի շուտ: Դիմորդից կարող է պահանջվել մինչև երկու ժամ ամբողջ գործընթացի համար:

Հարցազրույցի համար հյուպատոսական բաժին կարող է մուտք գործել միայն դիմորդը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմորդն անչափահաս է (18 տարին չլրացած) և նրան ուղեկցում է ծնողներից մեկը կամ օրինական խնամակալը, կամ հաշմանդամ է, որն օգնության կարիք է զգում: Ազգականները, ընկերները, գործատուները, փաստաբաններն ու այլք (այդ թվում նաև ԱՄՆ քաղաքացիները) չեն կարող ներկա գտնվել հարցազրույցին:

Արգելված իրեր.

  • Նոթբուքեր
  • Բջջային հեռախոսներ (ներառյալ iPhone և Blackberry)
  • Պլանշետներ (iPad կամ նմանատիպ իր) կամ էլեկտրոնային գրքեր (E-Readers)
  • MP3 կամ նմանատիպ երաժշտական նվագարկիչներ (iPod կամ նմանատիպ իր)
  • USB հիշողության կրիչներ
  • Տեսախցիկներ կամ տեսանկարահանող սարքեր
  • Շարժական խաղային սարքեր
  • Ուղեբեռ, պայուսակներ և ուսապարկեր
  • Շշալցված հեղուկներ (ներառյալ օծանելիք և ըմպելիքներ)
  • Դյուրավառ հեղուկներ կամ կրակայրիչներ

Ծանուցում. 2022թ. դեկտեմբերի 15-ից սկսած այլևս չի գործի մինչև 14 տարեկաններին առանց հարցազրույցի վիզաների տրամադրման կարգը։ 14 տարեկանից ցածր դիմողները պետք է անհատական հարցազրույցի պայմանավորվածություն ունենան և հարցազրույցի ներկայանան ծնողներից մեկի ուղեկցությամբ։

A և G տեսակի մուտքի արտոնագրերի համար դիմողները ազատված են հարցազրուցի համար սահմանված վճարից և հարցազրույցի ներկայանալու պահանջից: Յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 11:00-12:00 նրանք կարող են հյուպատոսական բաժին ուղարկել անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիր, DS-160 դիմումի հաստատման էջ, մեկ նոր լուսանկար, ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության կողմից տրված դիվանագիտական նոտա կամ սահմանված կարգով հայտագիր, խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների ծննդյան և/կամ ամուսնության վկայական: Այս տեսակի դիմումների ուսումնասիրման գործընթացը տևում է 2-4 աշխատանքային օր:  Նշված ժամերից զատ այլ ժամերին փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության դեպքում հարկավոր է նախնական պայմանավորվածություն ձեռք բերել հյուպատոսական բաժնի հետ՝ Consyerevan@state.gov
հասցեով:

2021թ․ հոկտեմբերի 1-ից սկսած Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը որոշակի պահանջների ու պայմանների ապահովման  դեպքում վիզայի վերաթողարկման դիմումը քննության կառնի առանց դիմողին հարցազրույցի հրավիրելու։ Առանց հարցազրույցի վիզայի վերաթողարկումը կկիրառվի հետևյալ դեպքերում․

  • քաղաքացին դիմում է նոր վիզա ստանալու համար, որն իր տեսակով նույնն է, ինչ քաղաքացու ստացած նախորդ վիզան, և
  • քաղաքացին ունի դեռևս գործող վիզա կամ նախկին վիզայի գործողության ժամկետը լրացել է վերջին 48 ամսվա ընթացքում, և
  • դիմորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ով բնակվում է Հայաստանում, և
  • քաղաքացուն երբևէ չի մերժվել վիզայի տրամադրումը (կամ մերժման հիմքերը վերացված են) և
  • քաղաքացին նախորդ վիզայի պայմանների որևէ խախտում թույլ չի տվել։

Հարցազրույցի ներկայանալու պահանջի հատուկ բացառություն

Հարցազրույցի ներկայանալու պահանջի բացառություն կիրառվում է, երբ վիզայի համար դիմողը 79 և բարձր տարիքի անձ է։

79 և բարձր տարիք ունեցող քաղաքացիների դեպքում վիզայի տեսակի համար սահմանված փաստաթղթերից բացի այլ փաստաթղթային պահանջներ չկան։  Սահմանված փաստաթղթերի ցանկը զետեղված է վիզայի մասին տեղեկատվության էջում, և այդ ցանկին կարելի է ծանոթանալ առցանց համակարգում հարցազրույց նշանակելու ժամանակ։

Եթե վերոնշյալ բոլոր պայմաններին բավարարում եք, ապա կատարելով ստորև ներկայացվող քայլերը կկարողանաք պարզել՝ արդյոք իրավասու եք ստանալ նոր վիզա առանց անձամբ  հարցազրույցի ներկայանալու։ 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առանց հարցազրույցի ներկայանալու վիզա ստանալու ձեր իրավասությունը պարզելու համար անհրաժեշտ է նախ չեղարկել ձեր նշանակված հարցազրույցը։ Նկատի ունեցեք, որ եթե ստորև նշված քայլերը կատարելուց հետո առանց հարցազրույցի ներկայանալու վիզա ստանալու ձեր իրավասությունը չի հաստատվում, ապա դուք պետք է կրկին հարցազրույցի օր ու ժամ ամրագրեք՝ ընտրելով տվյալ պահին ազատ օր ու ժամ։ Հնարավոր է, որ հարցազրույցի  մոտակա ազատ օրն ու ժամը լինի ավելի ուշ, քան ձեր կողմից արդեն իսկ չեղարկված օրն ու ժամը։ (Եթե առանց հարցազրույցի ներկայանալու վիզա ստանալու պահանջներին չեք համապատասխանում, ապա հարցազրույցի ներկայանալը պարտադիր է, և կարիք չկա որ դուք կատարեք ստորև  նշվող քայլերը։ Ձեր պարագայում անհրաժեշտ է պատրաստվել արդեն իսկ նշանակված հարցազրույցին)։

Առանց հարցազրույցի վիզա ստանալու իրավասությունը որոշելու քայլառքայլ ցուցումներ

  1. Մուտք գործել https://ais.usvisa-info.com/en-am/niv/-ի ձեր էջ, ապա սեղմել ‘Continue’ (Շարունակել) կոճակը։
  2. Ընտրել ‘Cancel Appointment’ (Չեղարկել հարցազրույցը) տարբերակը, ապա հաստատել չեղարկումը։
  3. Բացել Menu-ն և ընտրել ‘Edit’ (Խմբագրել) տարբերակը, դիտարկել ձեր առկա տվյալները և Edit Applicant բաժնում թարմացնել դրանք ըստ անհրաժեշտության, ապա սեղմել ‘Save’ (Հիշել) կոճակը, եթե անգամ ոչ մի փոփոխություն տվյալներում չեք արել։
  4. Վերջում համապատասխան նշումներ կատարել պայմանների այն կետերի դիմաց, որոնք ձեր պարագայում կիրառելի են և սեղմել ‘Confirm’ (Հաստատել) կոճակը։

Համակարգն այս թարմացված տվյալների հիման վրա կորոշի առանց հարցազրույցի վիզա ստանալու ձեր իրավասությունը ու կներկայացնի անհրաժեշտ ցուցումներ վիզայի վերաթողարկման դիմումը Հյուպատոսական գրասենյակին ներկայացնելու վերաբերյալ։ Եթե տվյալների թարմացումից հետո չի հաստատվում առանց հարցազրույցի ներկայանալու վիզա ստանալու ձեր իրավասությունը, ապա ցուցում կստանաք նոր հարցազրույց նշանակելու մասին։

Եթե վերոնշյալ պահանջներին բավարարում եք և իրավասու եք ստանալ վիզա առանց հարցազրույցի ներկայանալու, ապա ոչ-ներգաղթային վիզայի ձեր դիմումը կարող եք ուղարկել սուրհանդակային առաքման ծառայության միջոցով։ Մանրամասն տեղեկությունների համար տես՝ https://ais.usvisa-info.com/en-AM/niv/information/courier: Վիզայի համար դիմող քաղաքացիները կարող են նաև իրենց անձնագրերն ուղարկել և դրանք ետ վերցնել երրորդ անձի միջոցով, որը պարտավոր է ներկայացնել վիզայի համար դիմած քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը և վերջինիս ստորագրությամբ տրված լիազորագիր, որը պարունակում է երրորդ անձի ամբողջական անվանումը։ Մանրամասների համար տես՝ https://ais.usvisa-info.com/։

ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ․ Հարցազրույցի ներկայանալու պահանջի բացառության համար իրավասու լինելը դեռ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, որ իրավասու եք ստանալ վիզա։ Հյուպատոսական պաշտոնյան կարող է իր հայեցողությամբ պահանջել, որպեսզի դուք ներկայանաք հարցազրույցի։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե ձեր ստացած վերջին վիզան կորել կամ գողացվել է, ապա դուք պետք է անձամբ ներկայանաք հարցազրույցի։

Դիմողներ Իրանից ու Սիրիայից Այս պահին Իրանի և Սիրիայի քաղաքացիների դեպքում պահանջվում է վիզայի համար ներկայանալ  անձամբ՝ անկախ տարիքից, վիզայի տեսակից և նախկինում վիզա ունենալու հանգամանքից։ Սա նաև վերաբերում է Իրանի և Սիրիայի այն քաղաքացիներին, որոնք ունեն նաև հայկական անձնագրեր։

ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սովորելու նպատակով մեկնողների (F և M տեսակի վիզաներով) դեպքում նոր վիզան կարող է տրամադրվել առանց հարցազրույցի ներկայանալու, եթե նույն տեսակի վիզայի դիմում է ներկայացված և նախորդ վիզայի ժամկետի ավարտից անցել է ոչ ավել քան 48 ամիս և նոր վիզան անհրաժեշտ է ա) նույն մասնագիտական ուղղվածության ուսումնառությունը շարունակելու համար, գուցե նաև այլ կրթական հաստատությունում և բ) նույն կրթական հաստատությունում սովորելու համար՝ նաև այլ մասնագիտությամբ։

Փոխանակման ծրագրերով մեկնողների (J տեսակի վիզայով) դեպքում նոր վիզան կարող է տրամադրվել առանց հարցազրույցի ներկայանալու, եթե շարունակվելու է մասնակցությունը փոխանակման նույն ծրագրում և պահպանվելու է նախորդ վիզայում ներառված  փոխանակման ծրագրի մասնակցի SEVIS նույնականացման համարանիշը։

Հարցազրույցի ներկայանալը պահանջվում է, երբ H-1B վիզա ունեցողը դիմում է  L-1 վիզայի, E-2 ածանցյալ վիզա ունեցողը դիմում է E-2 հիմնական կամ F-2 ածանցյալ վիզա ունեցողը դիմում է հիմնական սովորողի F-1 վիզայի։

Ինչպե՞ս կարող եմ դիմել ոչ ներգաղթային արտոնագրի համար:

Քայլ առ քայլ հրահանգների համար սեղմեք այստեղ:

Որտե՞ղ կարող եմ գտնել ընդհանուր բնույթի տեղեկություններ ոչ ներգաղթային
արտոնագրերի մասին, օրինակ` տեղեկություններ, որոնք ինձ կօգնեն որոշել,
թե ինչ տեսակի արտոնագրի համար պետք է ես դիմեմ:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները դուք, թերևս, կգտնեք Պետքարտուղարության ԱՄՆ մուտքի արտոնագրերի կայքում: Մուտքի արտոնագրերի մերժումների մասին տեղեկություններ կարող եք գտնել այստեղ.

Հարցազրույցս ընդամենը մի քանի րոպե տևեց: Մուտքի արտոնագրերի մասին
որոշումները մի՞շտ են այդպես արագ ընդունվում:

Հաշվի առնելով ոչ ներգաղթային արտոնագրերի բարձր պահանջարկը՝ մենք օրական տասնյակ ու անգամ հարյուրավոր մարդկանց ենք հրավիրում հարցազրույցի: Մեր հյուպատոսական պաշտոնյաներն ունեն անհրաժեշտ պատրաստվածություն, որպեսզի կարողանան որոշումներ կայացնեն կարճատև հարցազրույցի հիման վրա: Ձեր դիմումում արդեն իսկ ներկայացված են տեղեկություններ, որոնք հյուպատոսական պաշտոնյան ուսումնասիրում է մինչ պատուհանիկին մոտենալն ու հարցազրույցը սկսելը:

Ինչի՞ն է ուշադրություն դարձնում հյուպատոսական պաշտոնյան այցելության (B1/B2)
մուտքի արտոնագրի հարցազրույցի ժամանակ:

Ներգաղթի ու քաղաքացիության մասին ԱՄՆ օրենքի 214 հոդվածի (բ) կետի համաձայն հյուպատոսական պաշտոնյան այցելության կամ զբոսաշրջության համար մուտքի արտոնագրի դիմում ներկայացրած յուրաքանչյուր անձի համարում է պոտենցիալ ներգաղթող: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր դիմող պարտավոր է անձամբ հիմնավոր կերպով ի ցույց դնել, որ մտադիր է իր մուտքի արտոնագիրն օգտագործել բացառապես նշված նպատակի համար: Հյուպատոսական պաշտոնյան, նախ և առաջ, դիտարկելու է Ձեր այցի նպատակը և Ձեր՝ հայրենի երկրի հետ ունեցած կապերը:

214(բ) հոդվածից բխող մերժումների հետ կապված մանրամասների համար տես՝ https://travel.state.gov/content/travel/en/us-visas/visa-information-resources/visa-denials.html.

Ի՞նչ են իրենցից ներկայացնում կապերը:

Կապերը կյանքի այն ասպեկտներն են, որոնցով Դուք շաղկապված եք Ձեր հայրենի երկրին: Դրանք, ի թիվս այլոց, ներառում են ընտանեկան, հասարակական, մասնագիտական և ֆինանսական կապերը, ինչպես նաև նախկին ուղևորությունների հետ կապված օրինաչափությունները: Յուրաքանչյուր անձի համար հանգամանքները տարբերվում են, ուստի ամուր կապերի վերաբերյալ մեկ եզակի սահմանում չկա:

Ինչո՞ւ հյուպատոսական պաշտոնյան որոշումն ընդունելիս նույնիսկ փաստաթղթերս
չնայեց:

Եթե կարծում եք, որ ձեռքի տակ ունեք Ձեր կապերը հիմնավորելու կամ այցի նպատակը ներկայացնելու տեսանկյունից կարևոր փաստաթղթեր (օրինակ՝ բանկային փաստաթղթեր կամ համաժողովի մասնակցության գրանցում), ապա դրանք պետք է հարցազրույցի ներկայանալիս Ձեզ մոտ լինեն: Հյուպատոսական պաշտոնյաներն, այնուամենայնիվ, իրենց պատրաստվածությունից ելնելով, որոշումներ ընդունելիս մեծապես հիմնվում են հարցազրույցի ժամանակ Ձեր տված պատասխանների վրա, ինչպես նաև դիմումում ներկայացված տեղեկությունների վրա: Խորհուրդ ենք տալիս հարցազրույցի ժամանակ առավել կենտրոնանալ հյուպատոսական պաշտոնյայի կողմից  Ձեզ ուղղված հարցերին հստակ ու անկեղծ պատասխաններ տալու վրա և ոչ թե ձգտել ներկայացնել հնարավորինս շատ փաստաթղթեր:

Ես արդեն ԱՄՆ մեկնելու ինքնաթիռի տոմս եմ ձեռք բերել, դա երաշխավորո՞ւմ է իմ` արտոնագրի ստացումը:

Դիմողներին խորհուրդ ենք տալիս ինքնաթիռի տոմսեր մինչև մուտքի արտոնագրի հարցազրույցը չգնել: Ինքնաթիռի տոմսի առկայությունը շատ դեպքերում հյուպատոսական պաշտոնյայի որոշման վրա ազդեցություն գրեթե չի ունենում:

ԱՄՆ -ում բնակվող իմ ազգականը խոստացել է հոգալ իմ ճանապարհածախսը: Պե՞տք է արդյոք
հրավեր ներկայացնեմ:

Դիմողներն հաճախ մեծ կարևորություն են տալիս ազգականների կամ ընկերների հրավերներին կամ աջակցության մասին գրություններին: Անշուշտ, Դուք կարող եք ներկայացնել հրավեր, սակայն իմացեք, որ դրանք հյուպատոսական պաշտոնյայի որոշման վրա լուրջ ազդեցություն չեն ունենում: Հասկանալի է, որ ճանապարհածախսի, գիշերակացի և/կամ սննդի ծախսերը կարող են հոգալ ընկերները կամ ազգականները, սակայն դա դեռ բավարար չէ ցույց տալու, որ դիմողն ունի ամուր կապեր իր հայրենի երկրի հետ և վերադառնալու է իր հայրենի երկիր: Նույնիսկ եթե ճանապարհորդության հետ կապված բոլոր ծախսերն հոգում է մեկ այլ անձ, դիմողն, այնուհանդերձ, պետք է փաստարկի, որ կան այնպիսի ազդեցիկ գործոններ, որոնք իրեն հետ կբերեն հայրենի երկիր ԱՄՆ-ում կարճ ժամանակ մնալուց հետո:

Ավելի լավ չի՞ լինի, եթե  չնշեմ  ԱՄՆ — ում մոտ ազգականներ ունենալու, ներգաղթային արտոնագրի ընթացքի մեջ գտնվող
միջնորդագիր ունենալու կամ էլ նախկին մերժումների մասին: Ի՞նչ հետևանքներ
կլինեն տեղեկությունները թաքցնելու, սխալ տեղեկություններ կամ կեղծ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Հյուպատոսական պաշտոնյայի հետ պետք է միշտ ազնիվ լինեք ու Ձեր իմացության սահմաններում պատասխանեք բոլոր հարցերին: Մենք հասկանում ենք, որ շատերն ազգականներ ունեն ԱՄՆ-ում, սակայն ԱՄՆ են մեկնում կարճաժամկետ այցով, հասկանում ենք, որ մարդիկ ներգաղթային արտոնագրի միջնորդագիր են ներկայացրել, սակայն առայժմ չեն պատրաստվում ներգաղթել ԱՄՆ: ԱՄՆ-ում ազգական ունենալը կամ ներգաղթային արտոնագրի միջնորդագրի առկայությունը դեռ չեն նշանակում, որ տվյալ անձը մուտքի արտոնագիր չի կարող ստանալ: Այս փաստերը չնշելը, որոնց մասին հյուպատոսական պաշտոնյան ամենայն հավանականությամբ արդեն տեղյակ է, կարող է անշրջելի վնաս հասցնել դիմողի խոսքերի արժանահավատության մասով և հանգեցնել մերժման: Երբ հյուպատոսական պաշտոնյան բացահայտում է փաստերը քողարկելու կամ դրանք սխալ ներկայացնելու փորձեր, ապա արտոնագրի տրամադրումը մերժվում է, իսկ դիմողը կարող է ընդմիշտ զրկվել ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու հնարավորությունից:

Եթե ես նախկինում մերժում եմ ստացել հոդված 214(բ) հիման վրա, արդյոք դա զրկու՞մ է
ինձ արտոնագիր ստանալու հնարավորությունից:

Հոդված 214(բ)-ի վրա հիմնված մերժումը մշտական չէ. այդ հոդվածով մերժում ստանալուց հետո Դուք կարող եք ցանկացած պահի նոր դիմում ներկայացնել: Հյուպատոսական պաշտոնյան նախկին մերժումը հաշվի կառնի, սակայն Ձեզ հնարավորություն կտրվի բացատրել, թե ինչու եք կարծում, որ այժմ իրավասու եք արտոնագիր ստանալ:

Ինչպե՞ս կարող եմ որոշումը բողոքարկել:

Ոչ ներգաղթային  արտոնագրի ստացման մասին որոշումները բողոքարկման ենթակա չեն: Հիշեք, որ եթե մերժվել եք 214(բ) հոդվածի հիման վրա, ապա ցանկացած պահի դուք կարող եք վերստին դիմում ներկայացնել: Պարզապես խորհուրդ ենք տալիս նորից դիմել միայն այն դեպքում, երբ վստահ եք, որ նախորդ մերժումը ստանալուց հետո իրավիճակը փոխվել է, կամ էլ ունեք լրացուցիչ տեղեկություններ, որոնք կօգնեն փարատել ներգաղթելու մտադրություն ունենալու կանխավարկածը: Հնարավորության  դեպքում Դուք հարցազրույց կանցնեք այլ հյուպատոսական պաշտոնյայի մոտ, որպեսզի ապահովվի արդարացիությունը:

Նախորդ այցի ժամանակ արտոնագրի ժամկետից երկար եմ մնացել, սակայն
ապագայում օրենքը չեմ պատրաստվում խախտել:

Արտոնագրի ժամկետից երկար մնալու պատճառով ԱՄՆ-ից մեկնելուց հետո հնարավոր է, որ որոշակի ժամանակ իրավասու չլինեք ստանալ տուրիստական արտոնագիր: Այնուամենայնիվ, կախված այն ժամանակահատվածի տևողությունից, որ դուք մնացել եք ապօրինի՝ հնարավոր է, որ իրավասու չլինելու հարց ընդհանրապես չծագի: Անհրաժեշտ է, որպեսզի հյուպատոսական պաշտոնյային հստակ ու անկեղծ բացատրեք իրավիճակը: Մանրամասների համար տես՝ այստեղ և իջիր մինչև «INA Section 212(a)(9)(B)(i) — Unlawful Presence in the United States» կետը, որտեղ Ներգաղթի ու քաղաքացիության մասին օրենքի ԱՄՆ տարածքում անօրինական ներկայության մասին հոդվածն է:

Հյուպատոսական պաշտոնյան ասաց, որ իմ գործով վարույթ է ընթանում: Իմ
արտոնագիրը ե՞րբ պատրաստ կլինի:

Վարույթի ավարտի վերաբերյալ հստակ ժամկետներ նախանշել չենք կարող, բայց դա կարող է մի քանի ամիս տևել: Եթե վարույթի ընթացքում Ձեզնից լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր են պահանջվում, խնդրում ենք արձագանքել արագ և ամբողջական, որպեսզի վարույթը շարունակվի: Վարույթի մասին լրացուցիչ տեղեկությունների ու Ձեր գործի կարգավիճակը ստուգելու համար այցելեք այստեղ:

Կարգավիճակը պարզելու համար անհրաժեշտ է գործի համարը, որը ոչ ներգաղթային արտոնագրի դիմողների համար սկսվում է «AA…»-ով և գտնվում է «Online Nonimmigrant Visa Application (DS-160)» դիմումի ներկայացումը հաստատող թերթիկի գծիկավոր կոդի ներքևի մասում: Դիմումի հաստատման թերթիկը դուք տպել և Ձեզ հետ բերել էիք հարցազրույցի: Երբ վերը նշված հղման էջ անցնեք ու այնտեղ գտնեք ձեր գործի համարը, ապա խնդրում ենք անձնագիրը վերստին ուղարկել դեսպանատուն, որպեսզի ձեր գործին հետագա ընթացք տրվի:

Եթե իմ գործով լրացուցիչ վարույթ չի նշանակվում, կարո՞ղ եմ արդյոք
հարցազրույցից անմիջապես հետո ստանալ իմ արտոնագիրը:

Մեզ մոտ մուտքի արտոնագրի դիմումը բավարարելուց հետո արտոնագրի տրամադրման ՆՈՒՅՆ ՕՐԸ ԿԱՄ ՀԱՋՈՐԴ ՕՐԸ սկզբունք չի գործում:

Ձեր անձնագիրը կարող եք ստանալ ք.Երևան, Ամիրյան 27 հասցեում գտնվող UMAKS-ի գրասենյակից երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 09:00-18:00, բացառությամբ տոնական օրերի: Հարցազրույցի ընթացքում դիմումը բավարարելու դեպքում, այն պատրաստ կլինի մոտավորապես 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դուք կտեղեկացվեք այդ մասին էլեկտրոնային նամակով:

Դուք ինքներդ էլ կարող եք պարզել Ձեր մուտքի արտոնագրի կարգավիճակը.

http://usvisa-info.com կայքում ցանկից ընտրեք այն երկիրը, որտեղ դիմել եք ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի համար, մուտք գործեք Ձեր հաշիվը՝ օգտագործելով հարցազրույցի օր նշանակելու համար տրամադրած Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը: Դիմումատուի էջում (Applicant’s summary) կգտնեք Ձեր արտոնագրի կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ https://ais.usvisa-info.com/en-AM/niv/information/courier  էջը:

Ես ստացել եմ այցելության արտոնագիր: Ինչքա՞ն կարող եմ մնալ ԱՄՆ — ում և ե՞րբ կարող եմ մեկնել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայումս տրամադրվում է զբոսաշրջային մուտքի արտոնագիր 10 տարի ժամկետով, բազմակի մուտքի իրավունքով:

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին զբոսաշրջային մուտքի արտոնագիրը ներկայումս տրամադրվում է 3 ամիս ժամկետով, 1 անգամյա մուտքի իրավունքով:

Ձեր մուտքի արտոնագրի վավերականության վերջին օրը չի նշանակում, որ դա ԱՄՆ-ում գտնվելու Ձեր վերջին օրն է: Արտոնագրի վավերականության ժամկետը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Դուք կարող եք մուտք գործել ԱՄՆ տարածք: Այսինքն` վավերականության ժամկետի վերջին օրը դա ԱՄՆ սահմանային անցակետ ժամանելու ու մուտքի թույլտվություն ստանալու վերջին օրն է: Օրինակ՝ եթե Ձեր արտոնագիրը վավեր է մինչև 2017թ. մայիսի 13-ը, ապա դուք կարող եք գնալ ԱՄՆ ու ԱՄՆ մուտքի թույլտվություն հայցել ԱՄՆ որևէ սահմանային անցակետում մինչև 2017թվականի մայիսի 13-ի կեսգիշերը: ԱՄՆ Մաքսային ու սահմանապահ ծառայության պաշտոնյան կորոշի ԱՄՆ-ում Ձեր գտնվելու ժամկետը: Դուք պարտավոր եք ԱՄՆ-ից մեկնել մինչև այդ պաշտոնյայի կողմից Ձեր անձնագրում կատարած գրառման մեջ նշված ամսաթիվը:

Խնդրում ենք հաշվի առնել, որ եթե անգամ Մաքսային ու սահմանապահ ծառայությունը այցելուներին թույլատրում է ԱՄՆ-ում գտնվել 6 ամիս,  այցելուները պարտավոր են հետևել իրենց նախնական ճամփորդական ծրագրերին այնպես, ինչպես որ դրանք ներկայացվել են հյուպատոսական պաշտոնյային: Պլանների նշանակալի փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ հետագայում ԱՄՆ մուտքի արտոնագրի համար դիմելիս:

Ես ունեմ I-94 ձևը՝ թղթային կրիչով: Ի՞նչ տեղեկություններ պետք է ես իմանամ:

I-94 ձևն այժմ արդեն ավտոմատացված է:  I-94 ձևին վերաբերող ձեր բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայության կայքում:

Հարցեր ունենալու դեպքում ինչպե՞ս կապ հաստատեմ հյուպատոսական բաժնի հետ:

Լավագույն տարբերակը մեզ էլեկտրոնային փոստով (e-mail) գրելն է: Մենք հնարավորինս արագ պատասխանում ենք մեզ ուղված գրություններին: Մեր էլ. փոստի հասցեն է՝ ConsYerevan@State.gov: Իրանի քաղաքացի դիմողները կարող են գրել IranNIVYerevan@State.gov հասցեով: Հարցերի գերակշիռ մասի պատասխանները զետեղված են այս կայքում կամ Պետքարտուղարության մուտքի արտոնագրերի մասին կայքում: Նախքան մեզ գրելը խնդրում ենք նախ Ձեր հարցի պատասխանը փնտրել այդ կայքերում:

Իրանի քաղաքացի դիմորդներ

Ինչքա՞ն ժամանակ նախատեսեմ Հայաստանում մնալու համար:

Մենք հասկանում ենք, որ երկար ճանապարհ եք անցել, ուստի Ձեր դիմումին հնարավորինս արագ ընթացք ենք տալիս: Դիմումը բավարարելու պարագայում, երբ լրացուցիչ վարույթի անհրաժեշտություն չկա, Ձեր մուտքի արտոնագիրը պատրաստ կլինի հարցազրույցից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Անհրաժե՞շտ է արդյոք հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել
ճամփորդական գործակալության միջոցով:

Թեպետ որոշ դիմողներ նախընտրում են աշխատել գործակալությունների հետ, վերջիններս հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելու համար լրացուցիչ միջնորդավճար են պահանջում, իսկ դեսպանատունը դա չի պահանջում:

Եղել են դեպքեր, երբ դիմումը լրացված է եղել այլ անձանց կողմից, և դրանում տեղ են գտել սխալ տեղեկություններ: Հիշեք, որ Ձեր դիմումի բովանդակության համար պատասխանատու
եք Դուք անձամբ: Սխալ կամ ապակողմնորոշիչ տվյալների առկայությունը դիմումում կարող է հանգեցնել մերժման: Բացի այդ, DS-160 ձևի վերջում նախատեսված է առանձին դաշտ, և եթե որևէ երրորդ անձ օգնել է Ձեզ դիմումը լրացնելիս, ապա այդ մասին պետք է այնտեղ նշել:

Որոշ դիմումների պարագայում հավելյալ վարչական վարույթի անհրաժեշտություն կարող է լինել, ինչի մասին դիմողները կտեղեկացվեն հարցազրույցի ժամանակ: Խնդրում ենք հաշվի առնել, որ, կապված դիմումների մեծ քանակի հետ, դիմումի հավելյալ վարույթի ավարտման հստակ ժամկետ չենք կարող նշել։ Սակայն, հարկ է նշել, որ պատշաճ ուշադրության են արժանանում ուսանողների և փոխանակման ծրագրերի մասնակիցների` ծրագրերի սկսման սկզբնաժամկետները: Հավելյալ վարչական վարույթի ավարտվելուն պես Ձեր դիմումի համարը կհրապարակվի Դեսպասնության կայքում: Եթե Ձեր դիմումի համարը հրապարակված չէ, ապա կարող եք վստահ լինել, որ այն դեռ ընթացքի մեջ է: Խնդրում ենք ստուգել Ձեր դիմումի կարգավիճակը այստեղ՝ օգտագործելով Ձեր՝ DS-160 շտրիխ կոդի համարը: ՆՇՈՒՄ. Խնդրում ենք վերոնշյալ հղումը դիտարկել որպես Ձեր դիմումի կարգավիճակը ստուգելու միակ հավաստի աղբյուր:

Կրթական և փոխանակման արտոնագրերի (F1, J տեսակի արտոնագրեր) դիմորդները իրենց ծրագրում ցանկացած փոփոխության դեպքում, այն է՝ դասընթացի ժամկետների, համալսարանի, բնագավառի կամ SEVIS-ի համարի փոփոխություններ, պարտավոր են տեղեկացնել Հյուպատոսական բաժնին՝ նախքան անձնագրերն ուղարկելը: Փոփոխությունների մասին ժամանակին չտեղեկացնելը կարող է հանգեցնել տպված արտոնագրում սխալների առկայության: Նկատի ունեցեք, որ անձնագրում սխալ տպված արտոնագիրը չի վերատպվում: